Գլխավոր տեղեկություն
Номер
N 1649-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.11.2011
Дата вступления в силу
29.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2011 թվականի N 1649-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

 

1) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Էքսել»
 

 

ա. էքսել ՄՍ/Exel MS/ (0-1000) մվրկ (1-100) մ
 

500000 հատ

բ. էքսել ՀՏԴ/Exel HTD/ (0-200) մվրկ (1-18) մ
 

400000 հատ

գ. էքսել ԼՊ /Exel LP/ (0-9000) մվրկ (1-6) մ
 

1500000 հատ

2) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»
 

 

ա. գեոնիտ 750 (ֆորտել պլուս 75) /Geօnit 750 (Fօrtel Plսs 75)/
 

 

 տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ
 

800 տոննա

3) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»
 

 

ա. ՈւՆՍ-ՊԱ (0-1000) մվրկ (1-100) մ
 

400000 հատ

բ. ՈւՆՍ-Ս (0-1000) մվրկ (1-40)մ
 

400000 հատ

գ. ՈւՆՍ-Շ (0-10000) մվրկ (1-100) մ
 

400000 հատ

4) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»
 

 

ա. ամոնիտ 6ԺՎ Դ-32 փամփուշտ
 

400 տոննա

բ. ամոնիտ 6ԺՎ փոշիացված
 

400 տոննա

5) էլեկտրադետոնատոր (0-3000մվրկ) /Electric detօnatօr (0-3000ms) 500000 հատ
 

6) պայթուցիկ նյութ ««ԱՆՖՈ»
 

 

ա. ԱՆՖՈ/ANFO
 

2000 տոննա

7) դետոնացիոն քուղ (5-80) գ/մ /Detօnating cօrd (5-80) g/m
 

600000 մետր

8) թվային էլեկտրոնային դետոնատորներ` լրակազմով
 

 

ա. այ-կոն դետոնատոր /i-kօn Detօnatօr
 

100000 հատ

բ. յունի տրոնիկ 500 դետոնատոր /Uni Trօnic 500 Detօnatօr
 

100000 հատ

գ. յունի տրոնիկ դետոնատոր /Uni Trօnic Detօnatօr
 

100000 հատ

դ. այ-կոն լոգգեր/ i-kօn Lօgger
 

10 հատ

ե. այ-կոն բլաստեր/ i-kօn Blaster
 

10 հատ

զ. յունի տրոնիկ սկաններ/Uni Trօnic Scanner
 

10 հատ

է. յունի տրոնիկ նետվորկ տեստեր/ Uni Trօnic Netwօrk Tester
 

10 հատ

ը. յունի տրոնիկ բլաստեր/ Uni Trօnic Blaster

10 հատ

 

 2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետություն էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 28
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան