Գլխավոր տեղեկություն
Номер
N 1607-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.1593
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.11.2011
Дата вступления в силу
01.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1607-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ցանկի 011000 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

011000

Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա

62

Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բակալավր

68

Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս

».

2) ցանկը 032700 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

« 

032800

Անվտանգային գիտություններ

68

Անվտանգային գիտությունների մագիստրոս

».

3) ցանկը 032800 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

« 

032900

Կովկասագիտություն

62

Կովկասագիտության բակալավր

68

Կովկասագիտության մագիստրոս

».

4) ցանկը 040300 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 040400 տողով.

 

« 

040400

Հասարակայնության հետ կապեր

 68

Հասարակայնության հետ կապերի մագիստրոս

».

5) ցանկի 140100 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

140100

Ջերմաէներգետիկա

62

Ճարտարագիտության բակալավր

68

 Ճարտարագիտության մագիստրոս

».

6) ցանկը 140300 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 140400 տողով.

 

« 

140400

Ատոմային էլեկտրական կայաններ և տեղակայանքներ

62

Ճարտարագիտության բակալավր

68

Ճարտարագիտության մագիստրոս

».

7) ցանկը 220200 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 220300 տողով.

 

« 

220300

Տեխնոլոգիական գործընթացների (պրոցեսների) և արտադրության ավտոմատացում (ատոմային էներգետիկայի ճյուղում)

62

Ճարտարագիտության բակալավր

68

Ճարտարագիտության մագիստրոս

».

8) ցանկի «300000-Ռազմական կրթություն» տողից հետո 310000 և 310100 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

320000

Ոստիկանական կրթություն

320100

Ոստիկանական գործ

62

Ոստիկանության բակալավր

68

Ոստիկանության մագիստրոս

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 22
Երևան