«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 օգոստոսի 2011 թ. |
N 53-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով և 27-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) Հանրապետության Նախագահի թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղեր ունեցող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կամ «Յունիբանկ» ՓԲԸ առևտրային բանկերից որևէ մեկում,
2) թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա բանկերը թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, իսկ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ լիազոր ներկայացուցիչների անվամբ բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում,
3) այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, երեք աշխատանքային օրը մեկ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` ծառայություն) տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:
Ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,
4) ծառայությունը համեմատում է բանկերից ստացված տվյալները թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացրած նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի (այսուհետ` հայտարարագիր) տվյալների հետ, ուսումնասիրում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի հավաստիությունը և կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկանք,
5) թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հայտարարագրերը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ մյուս փաստաթղթերը ընտրական փաստաթղթերի հետ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ:
2. Սահմանել նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ հայտարարագիրը թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 11-ի N 53-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման
______________________________________ |
_____________________________________________________________ |
_______________________--________________________
հաշվետու ժամանակահատված
Մուտքեր |
Ծախսեր | ||||||
Մուծումների ժամանակագրություն |
Մուծված գումարի չափ |
Ծախսերի ժամանակագրություն |
Ձեռք բերված ծառայության, գույքի, ապրանքի անվանում |
Ծախսերի չափ |
Ծախսերի կատարումը կամ պայմանագրային պարտավորությունները հաստատող փաստաթղթերի տվյալներ |
Պայմանագրային պարտավորությունների չափը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |
Ընդամենը |
Ընդամենը |
| |||||
Հիմնադրամում մնացած գումարի չափ |
Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից պայմանագրերը, փաստաթղթերը` _______ թերթից:
______________________________________________________________________________________________________________
թեկնածուի ստորագրություն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն, օր, ամիս,տարեթիվ
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների
● Նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
● Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (բացառությամբ Երևանի ավագանու), ինչպես նաև Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ հայտարարագիրը ներկայացվում է նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը և ընտրությունների արդյունքների ամփոփման համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
● Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
● Հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի վերաբերյալ, հայտարարագրին կցվում է այդ նպատակով կնքված պայմանագրերը:
● Ավագանու անդամի և մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն պարտավորված չէ բացել հիմնադրամ, հետևապես և ներկայացնել հայտարարագիր, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում է (կարող է օգտագործել) 500 000 դրամը չգերազանցող գումար:
Հայտարարագիրը կազմելու համար.
● «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը մասնակցում է,
● «թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը, համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում` կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը,
● «հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ` լրացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ` լրացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ օրերի օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը:
● «Մուտքեր» մասի.
1) «Մուծումների ժամանակագրություն 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումներ, իսկ «Մուծված գումարի չափ 2» սյունակում` յուրաքանչյուր օրվա մուծումների ընդհանուր չափը,
2) «Ընդամենը» տողում լրացվում է «Մուծված գումարի չափ 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
● «Ծախսեր» մասի.
1) «Ծախսերի ժամանակագրություն 3» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսեր, իսկ «Ձեռք բերված ծառայության, գույքի, ապրանքի անվանում 4» սյունակում ըստ օրերի առանձին տողերում լրացվում է զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,
2) «Ծախսերի չափը 5» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսի չափը,
3) Ծախսերի կատարումը կամ պայմանագրային պարտավորությունները հաստատող փաստաթղթերի տվյալները 6» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի կատարումը կամ պայմանագրային պարտավորությունները հաստատող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վճարման անդորրագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և այլն),
(3-րդ կետը խմբ. 14.12.11 N 93-Ն)
3.1) «Պայմանագրային պարտավորությունների չափը 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով պայմանագրային պարտավորությունների չափը,
(3.1-ին կետը լրաց. 14.12.11 N 93-Ն)
4) «Ընդամենը» տողում լրացվում է «Ծախսերի չափ 5» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
● «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը:
● Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի քանակները:
Հայտարարագիրը ստորագրում է թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը:
(հավելվածը լրաց., խմբ. 14.12.11 N 93-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.02.2012, N 35-Ն | 17.03.2012, N 53-Ն | |
14.12.2011, N 93-Ն | 05.01.2012, N 53-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|