Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 04-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2012-01.07.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.01/27(410).1 Հոդ.408.1
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
17.09.2011
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
17.09.2011
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60311488

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 սեպտեմբերի 2011 թ.

թիվ 04-Ն 
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՐՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն արդյունաբերական կազմակերպության արտադրանքի մասին» Ձև թիվ 1-արտ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը:

2. Հաստատել «Հաշվետվություն արդյունաբերական կազմակերպության արտադրանքի մասին» Ձև թիվ 1-արտ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման մեթոդական ցուցումները»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

 Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակա-շրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ով է ներկայացնում

___________________________________________
(անվանումը)


 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________________ __________________________________________________________

Գտնվելու վայրը _____________________________________________

________________________________

I I I I I I I
(փոստային դասիչ)


 

Մարզը ____________________ Համայնքը _______________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարության
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության
կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
1-արտ
(ամսական),
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
17 սեպտեմբերի 2011թ. թիվ 04-Ն որոշմամբ

 

Չլրացնել

ՏԳՏԴ I I I I I I

Մարզը I I I

Համայնքը I I I I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 201 Թ. ՀՈՒՆՎԱՐ - _______________

I. Տնտեսական ցուցանիշներ

 

 (հաշվետվությունը կազմվում է ամբողջական թվերով)

Ցուցանիշների անվանումը

Տողի
համարը

Փաստացի

հաշվետու
տարվա սկզբից

նախորդ տարվա սկզբից համապատասխան ժամանակաշրջանում

Ա

Բ

1

2

Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը համապատասխան տարվա ընթացիկ գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ


այդ թվում՝ հաշվետու ամսում


Պատրաստի արտադրանքի իրացումը համապատասխան տարվա ընթացիկ գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ. դրամ

որից՝

ԱՊՀ երկրներում

 

այլ երկրներում

 

Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը (միջին աշխատավարձի և այլ միջին մեծությունների հաշվարկման համար), մարդ

 

 


010


015

 



020

 



020.1


020.2

 



040

   
   
   
   
   
   

II. Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տեսակների

 

Արտադրանքի հիմնական տեսակները

Տողի հա-մարը

Չափի միավորը

Փաստացի արտադրվել է

հաշվետու ամսում

հաշվետու տարվա սկզբից

նախորդ տարվա սկզբից համապաասխան ժամա-նակաշրջանում

Ա

Բ

Գ

1

2

3

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

Տող 040-ը լրացվում է միայն եռամսյակի վերջին ամսին:

 

Ղեկավար

 _____________________

 _____________________

 

 (Ազգանուն, անուն)

 (Ստորագրություն)

Լրացնող

 _____________________

 _____________________

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ

 (Ազգանուն, անուն)

 (Ստորագրություն, պաշտոն)

 

 

 _____________________

«___» _____________201__ թ.

(Հեռախոսահամար(ներ))

(լրացման ամսաթիվը)

 


Էլեկտրոնային փոստ
____________________@__________________

 

 

Հավելված 2
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 
17 սեպտեմբերի 2011 թ.
թիվ 04-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
(ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՐՏ (ԱՄՍԱԿԱՆ))

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մեթոդական ցուցումները սահմանում են «Հաշվետվություն արդյունաբերական կազմակերպության արտադրանքի մասին» Ձև թիվ 1-արտ (ամսական) և «Հաշվետվություն արդյունաբերական կազմակերպության արտադրանքի մասին» Ձև թիվ 1-արտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) լրացման կարգը:

1) Հաշվետվությունները կազմվում են ամսական և տարեկան պարբերականությամբ: Հաշվետու տարվա ընթացքում ամսական հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով:

2. Հաշվետվությունները ներկայացնում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք սահմանված կարգով գրավոր իրազեկվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:

1) Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

2) Հաշվետվությունները լրացվում են սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

3) Հաշվետվությունները ներկայացվում են Ազգային վիճակագրական ծառայություն և Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) ձևերում նշված ժամկետներում:

4) Հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

3. Արդյունաբերական արտադրանքի գծով տվյալները պետական վիճակագրական դիտարկման ձևերում բերվում են խստիվ հաստատված օրացուցային ժամանակահատվածի համար: Օրինակ, հաշվետու ամսվա տվյալները ձևավորվում են հաշվետու ամսվա 1-ից մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ՝ տվյալ ամսվա համար, տարեկանը՝ հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

4. Հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվության մեջ նախորդ տարվա վերաբերյալ տվյալները (ընթացիկ գներով) պետք է համընկնեն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հաշվետվության տվյալներին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախորդ տարվա տվյալները ճշգրտվել են, ընթացիկ տարում տեղի է ունեցել կազմակերպության վերակազմավորում կամ փոփոխվել է ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանությունը: Միևնույն ժամանակաշրջանի համար տարբեր հաշվետվություններում բերված տվյալների անհամապատասխանության բոլոր դեպքերի վերաբերյալ հաշվետվությանը կից պետք է տրվեն պարզաբանումներ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ

 

6. Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ հաշվարկվում է արտադրողի բացթողման գներով` այն ժամանակաշրջանների ընթացիկ գներով, որոնց համար բերվում են տվյալները (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

7. Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալի մեջ ներառվում են.

1) այն պատրաստի իրերի (արտադրանքի) արժեքը, որ թողարկվել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության բոլոր ստորաբաժանումների (ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվողների) կողմից (ինչպես սեփական, այնպես էլ պատվիրատուի հումքից ու նյութերից) և նախատեսված են իրացվելու այլ կազմակերպությունների, սեփական կապիտալ շինարարության ու իր ոչ արդյունաբերական ստորաբաժանումների համար, սեփական հիմնական միջոցների կազմում հաշվեգրվելու, ինչպես նաև աշխատանքի վարձատրության դիմաց իր աշխատողներին վճարելու համար.

2) արդյունաբերական բնույթի աշխատանքների (ծառայությունների) արժեքը, որ կատարվել են այլ կազմակերպությունների պատվերներով, իր կապիտալ շինարարության և ոչ արդյունաբերական ստորաբաժանումների, ինչպես նաև սեփական սարքավորումների նորացման ու վերակառուցման համար.

3) երկարատև արտադրական ցիկլով արտադրանքի (իրերի) պատրաստման աշխատանքների արժեքը, որոնց արտադրությունը հաշվետու ժամանակաշրջանում չի ավարտվել.

4) սեփական արտադրության կիսաֆաբրիկատների արժեքը, որոնք հաշվետու ժամանակաշրջանում բաց են թողնվել այլ կազմակերպությունների, սեփական կապիտալ շինարարությանը և ոչ արդյունաբերական ստորաբաժանումներին, անկախ այն բանից, թե դրանք արտադրվել են հաշվետու ժամանակաշրջանում, թե նախկինում:

8. Կազմակերպության կողմից արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշվում է առանց ներքին շրջանառության արժեքի:

Կազմակերպության ներքին շրջանառություն է համարվում արտադրված պատրաստի իրերի և կիսաֆաբրիկատների այն մասի արժեքը, որը օգտագործվում է տվյալ կազմակերպության կողմից սեփական արդյունաբերաարտադրական կարիքների համար (առանց այն արտադրանքի, որը ներառված է տվյալ կազմակերպության հիմնական միջոցների կազմում):

9. Թողարկված արտադրանքի ծավալը՝ պատրաստի իրերի մասով որոշելիս հարկավոր է ղեկավարվել հետևյալ սկզբունքով.

Իրերը (արտադրանքը) համարվում են պատրաստի այն դեպքում, եթե համաձայն սահմանված տեխնոլոգիայի, դրանց արտադրությունը տվյալ կազմակերպությունում ամբողջությամբ ավարտված է, դրանք ամբողջությամբ լրակազմված են, համապատասխանում են ստանդարտների պահանջներին և տեխնիկական պայմաններին, ընդունվել են արտադրողի տեխնիկական վերահսկողության ծառայության կողմից և հանձնվել պատրաստի արտադրանքի պահեստ:

Եթե առաքման պայմաններով նախատեսված է արտադրանքի ընդունումը տեղում պատվիրատուի ներկայացուցիչների կողմից, արտադրանքը պատրաստի է համարվում այն բանից հետո, երբ այն ընդունվել է պատվիրատուի ներկայացուցիչների կողմից և ձևակերպվել ընդունման ակտով:

Թողարկված արտադրանքը հաշվառվում է հաշվետու ժամանակաշրջանի պատրաստի արտադրանքի կազմում, եթե այն ձևակերպված է ընդունման ակտերով և հանձնված է պատրաստի արտադրանքի պահեստ, պատվիրատուին կամ էլ բեռնառաքվել է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ժամը 24.00-ին:

Պետական վիճակագրական դիտարկման ձևերում առանձին ցույց է տրվում պատրաստի արտադրանք թողարկողի կողմից պատվիրատուին չվճարված՝ վերամշակված հումքի և նյութերի արժեքը (ըստ գնահատականի, գործող շուկայական գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):

10. Թողարկվող արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշելիս տարայի արժեքը հաշվի է առնվում հետևյալ կերպ.

1) եթե տարայի արժեքը, որը օգտագործված է սեփական արտադրանքի փաթեթավորման (տարայավորման) համար, վճարվում է գնորդի կողմից պատրաստի արտադրանքի բացթողման գնից ավելի, այդ տարայի արժեքը՝ բացթողման գնից ավելի վճարված գումարի չափով, ներառվում է արդյունաբերական արտադրանքի ծավալի մեջ այն դեպքում, եթե տարան սեփական արտադրության է և չվերադարձվող, և չի ներառվում՝ եթե այն գնովի է կամ վերադարձվող.

2) եթե տարայի արժեքը, որ օգտագործված է սեփական արտադրանքի փաթեթավորման (տարայավորման) համար, գնորդի կողմից պատրաստի արտադրանքի բացթողման գնից ավելի չի վճարվում, ապա արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշելիս, այդ տարայի արժեքը հանման ենթակա չէ:

11. Արտադրանքի ծավալ ներառվող՝ այլ կազմակերպությունների կամ իր ոչ արդյունաբերական ստորաբաժանումների պատվերով կատարված արդյունաբերական բնույթի աշխատանքներին (ծառայություններին) են վերաբերում սեփական ուժերով կատարված հետևյալ աշխատանքները.

1) սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, սարքերի և այլ արտադրանքի նորոգումը, արդիականացումը և տեխնիկական սպասարկումը.

2) նյութերի, դետալների և հանգույցների մասնակի մշակման, այլ կազմակերպությունների կողմից թողարկված իրերի լրիվ պատրաստականության հասցնելու հետ կապված առանձին գործողություններ (օրինակ՝ տախտակների, ապակու, թղթի, լարերի և այլ իրերի ստանդարտ չափերով կտրում, տախտակների հղկում և հարթում, ջերմամշակում, կտորների ձևում, կետագծում, դրոշմում, գործվածքի, այդ թվում կահույքի պաստառի, տրիկոտաժե կտավի, կաշվի ձևում, գործվածքի թակալում և ասեղնագործում, արտադրանքի շշալցում ու կշռաբաշխում և այլն).

3) պատվիրատուի մոտ ինչպես իր արտադրության, այնպես էլ պատվիրատուի սարքավորումների կարգաբերումը և գործարկումը:

Արդյունաբերական արտադրանքի մեջ մտցվող արդյունաբերական բնույթի աշխատանքներին (ծառայություններին) են դասվում նաև սեփական սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, սարքերի նորացման կամ վերակառուցման աշխատանքները, եթե արդյունքում բարելավվում են դրանց տեխնիկական բնութագրերը կամ զգալիորեն երկարացվում ծառայության սպասվելիք ժամկետը:

Արդյունաբերական գործունեություն չեն համարվում և շինարարական ծառայություններին են վերաբերում սարքավորումների տեղակայման աշխատանքները:

Արդյունաբերական բնույթի աշխատանքները (ծառայությունները) ընդգրկվում են թողարկվող արտադրանքի ծավալ միայն դրանք ամբողջությամբ ավարտելուց հետո, երբ ընդունումը ձևակերպված է սահմանված փաստաթղթերով, իրենց արժեքով, ներառյալ օգտագործված սեփական նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի արժեքը: Պատվիրատուի իրերի, նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի արժեքը, որ ստացվել է մշակման, վերանորոգման կամ լրիվ պատրաստվածության հասցնելու համար, արդյունաբերական բնույթի աշխատանքների (ծառայությունների) ծավալ չի ընդգրկվում:

12. Երկարատև արտադրական ցիկլով արտադրանք ասելով, որ նշված է 7 գ կետում, հասկացվում է այն արտադրանքը, որի համար հաշվարկները պատվիրատուի հետ տարվում են առանձին վճարման փուլերով (տեխնոլոգիական պլանահաշվային միավորներով):

Երկարատև արտադրական ցիկլ ունեցող մեքենաների և սարքավորումների գծով արդյունաբերական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալ հարկավոր է ներառել.

1) պատվիրատուի կողմից առաքված և վճարված սարքավորումների լրակազմ (կոմպլեկտավորված) տեղակայման հանգույցների արժեքը, որոնք սահմանված կարգով ընդունվել են ամբողջությամբ մինչև սարքավորումների պատրաստման և բեռնառաքման ավարտը, եթե համաձայն պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պայմանների և դրան կից դասակարգման (սպեցիֆիկացիայի) (նշելով տեղակայման հանգույցների արժեքը), ինչպես նաև սահմանված ստանդարտներով, տեխնիկական փաստաթղթերով նախատեսված է այդ սարքավորումների պատրաստումը, առաքումը և վճարումը տեղակայման առանձին հանգույցներով:

13. Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալից այն դեպքերում, եթե դա նախատեսված է պետական վիճակագրական դիտարկման ձևով, առանձնացվում է հավաստագրված (սերտիֆիկացված) արտադրանքի ծավալը:

Հավաստագրված արտադրանքը արդյունաբերական այն արտադրանքն է, որի համար, սահմանված կարգով, հավաստագրման իրավասու մարմինների կողմից տրված է հավաստագիր, որը հաստատում է տվյալ արտադրանքի համապատասխանությունը նորմատիվ պահանջներին:

14. Թողարկված արտադրանքի ծավալ չեն ներառվում.

1) Իրերի (արտադրանքի), կիսաֆաբրիկատների, արդյունաբերական բնույթի աշխատանքների արժեքը, որ չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, տեխնիկական փաստաթղթերին:

2) Գնովի նյութերի, կիսաֆաբրիկատների և իրերի վերավաճառքի արժեքը, որոնք տվյալ կազմակերպության կողմից բաց են թողնվել այլ կազմակերպությունների առանց մշակման և վերամշակման (նույնիսկ եթե նախքան իրացումը ստուգվում է իրերի որակը, կատարվում է դրանց տեսակավորում, փաթեթավորում և այլ գործողություններ):

3) Արտադրության թափոնի արժեքը, որ հանդիսանում է ելքային հումքի մնացորդ (տաշեղներ, եզրահատանք և այլն), ինչպես նաև քաշային կտորտանքը, եզրաշերտերը և այլն: Եթե թափոնը իրացվում է, ընդ որում, ենթարկվում նախնական լվացման, տեսակավորման, փաթեթավորման և իրացման համար նման այլ նախապատրաստման, ապա թողարկված արտադրանքի ծավալ մտցվում է միայն սեփական ուժերով թափոնի իրացման համար կատարված նախապատրաստական աշխատանքների արժեքը:

Թափոն չի համարվում և արդյունաբերական արտադրանքի կազմի մեջ հաշվառվում է հարակից արտադրանքը, որ ստացվել է հիմնական արտադրանքի արտադրության գործընթացում, որն իրացվում է այլ կազմակերպությունների առանց տվյալ կազմակերպության կողմից հետագա մշակման (ցինկի ծծմբային օքսիդ, բուտիլային սպիրտ, նատրիումի սուլֆատ, բամբակի սերմեր, քուսպ, թեփ, երեսը քաշած կաթ, թան, շիճուկ, գարեջրի կոտորիկ և հարակից արտադրանքի այլ տեսակներ):

4) Սեփական արդյունաբերաարտադրական սարքավորումների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքների արժեքը, որոնց արդյունքում չեն փոփոխվում դրանց սկզբնական տեխնիկական բնութագրերը:

5) Այն արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքը, որ չեն վերաբերում արդյունաբերական գործունեությանը և արտացոլվում են տնտեսության այլ ճյուղերի գծով պետական վիճակագրական դիտարկման ձևերում, այդ թվում՝

ա. կապիտալ շինարարության, շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների հիմնական և ընթացիկ նորոգման գծով աշխատանքների, շինվերանորոգման ծառայությունների արժեքը.

բ. տրանսպորտի բոլոր տեսակների ծառայությունների արժեքը.

գ. գյուղատնտեսական և ոչ արդյունաբերական բնույթի այլ արտադրությունների ոչ արդյունաբերական արտադրանքի արժեքը, խանութների, ակումբների, հանգստյան տների հասույթը, բնակելի շենքերի և տարբեր կոմունալ ու կենցաղային օբյեկտների (բաղնիքների, վարսավիրանոցների, վարձույթի կետերի և այլն) շահագործումից ստացված եկամուտները: Սակայն, եթե ոչ արդյունաբերական ստորաբաժանումը արտադրում է արդյունաբերական արտադրանք (օրինակ, օժանդակ տնտեսության կողմից արտադրված բուսական յուղ), ապա այն մտցվում է թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալ:

6) Սեփական արտադրության իրերի երաշխիքային նորոգման և երաշխիքային սպասարկման արժեքը, ինչպես նաև այդ նպատակով թողարկված սեփական արտադրության պատրաստի իրերի և պահեստամասերի արժեքը:

7) Ստեղծագործական բնույթի աշխատանքների (նկարիչների ստեղծած նկարների, քանդակների, գրաֆիկական թերթերի և համանման այլնի բնօրինակների), ինչպես նաև բոլոր տեսակի գեղարվեստական ձևավորման աշխատանքների (թանգարանների, ցուցափեղկերի, ստենդների, գովազդների ձևավորման նախագծեր ու ձևավորում) արժեքը:

8) Սեփական թողարկման արտադրանքի արժեքը, որ ենթարկվել է լաբորատոր քննության կամ ընտրանքային փորձարկումների, եթե դրա արդյունքում արտադրանքը դարձել է սպառման համար ոչ պիտանի:

15. Էլեկտրակայանների արտադրանքի ծավալում փաստացի գործող գներով չի ներառվում կայանի սեփական արտադրական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի արժեքը:

Թողարկված արտադրանքի ծավալում չեն ներառվում նաև ցանցերում էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի կորուստները:

Էներգամիավորումների մեջ մտնող կազմակերպությունների արտադրանքի ծավալում չի ներառվում այլ երկրների հարակից էներգահամակարգերից և բլոկ-կայաններից ստացված էլեկտրաէներգիայի արժեքը:

Էլեկտրական էներգիայի արտադրությունը, տեղափոխումը և բաշխումը՝ ընդհուպ սպառող, կազմում է միասնական տեխնոլոգիական շղթա: Ըստ որում, տեղափոխող և բաշխող կազմակերպությունները կատարում են նաև արդյունաբերական բնույթի աշխատանքներ (ծառայություններ), որ պետք է արտահայտվեն արտադրանքի ծավալում: Տեղափոխող և բաշխող կազմակերպությունների համար արտադրանքը որոշվում է որպես էլեկտրաէներգիայի (ջերմաէներգիայի) տեղափոխման և բաշխման հետ կապված աշխատանքների (ծառայությունների) ծավալ:

 

III. ԻՐԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ

 

16. Իրացված արտադրանքի ծավալը՝ հաշվետու ժամանակաշրջանում իրացված սեփական արտադրանքի, ինչպես նաև պատվիրատուի կողմից ընդունված, կատարված աշխատանքների և ծառայությունների արժեքն է՝ անկախ այն բանից, թե դրանց վճարները կազմակերպության հաշվարկային հաշվին մուտքագրվել են, թե ոչ:

Արտադրանքի իրացման պահ է համարվում արտադրողից (վաճառողից) գնորդին դրանց սեփականության իրավունքի փոխանցման պահը: Սովորաբար դա համընկնում է արտադրանքը գնորդին կամ նրա ներկայացուցչին, կամ տրանսպորտային կազմակերպությանը (եթե պայմանագրով նախատեսված է, որ սեփականության իրավունքը անցնում է այդ պահին) հանձնելու պահի հետ: Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը.

1) արտադրանքի վաճառքը կոմիսիայի, հանձնարարության (կոնսիգնացիոն) կամ գործակալության պայմանագրով. այս դեպքում իրացման պահ է համարվում արտադրանքը երրորդ կողմին հանձնելու պահը.

2) արտադրանքի վաճառքը, երբ արտադրողը պարտավորվում է տեղակայել այդ արտադրանքը. այս դեպքում իրացման պահ է համարվում տեղակայման աշխատանքների ավարտման պահը.

3) արտադրանքի վաճառքը, երբ գնորդն ընդունելու է այն տեխնիկական փորձաքննություն իրականացնելուց հետո. այս դեպքում իրացման պահ է համարվում փորձաքննության ավարտման պահը.

4) արտադրանքի վաճառքը՝ հետաձգված տեղափոխումով (գնորդի խնդրանքով առաքումը հետաձգվում է՝ դրանք ի պահ թողնելով արտադրողի մոտ). այս դեպքում իրացման պահ է համարվում գնորդի կողմից ըստ հաշիվների պարտավորության ընդունման պահը:

Կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների իրացման պահ է համարվում դրանց (կամ առանձին փուլերի) ավարտման և պատվիրատուի կողմից ընդունման պահը:

17. Եթե կազմակերպությունը թողարկում է կիսաֆաբրիկատներ, պատրաստուկներ, հանգույցներ, որ փոխանցում է այլ կազմակերպության (վճարովի կամ առանց վճարի) դրանք մասնակի մշակելու կամ լրիվ պատրաստվածության հասցնելու համար, իսկ այնուհետև դրանք հետ է ստանում և օգտագործում պատրաստի իրերի արտադրության համար, ապա իրացված արտադրանքի ծավալ մտցվում է միայն պատրաստի իրերի արժեքը, երբ դրանց արտադրությունն ամբողջովին ավարտվել է և փաստորեն հանձնվել սպառողին:

18. Պատվիրատուի՝ արտադրող կազմակերպության կողմից չվճարված հումքից և նյութերից թողարկված արտադրանքը իրացված արտադրանքի ծավալ ներառվում է մշակման արժեքի չափով, այսինքն՝ առանց պատվիրատուի հումքի և նյութերի արժեքի:

19. 1-արտ. (շտապ ամսական) և 1-արտ. (տարեկան) պետական վիճակագրական դիտարկման ձևերում արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալը ցույց է տրվում արտադրողի փաստացի բացթողման գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)։

 

IV. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ՈՐՈՇՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

20. Արտադրողի փաստացի բացթողման գներով թողարկված և իրացված արդյունաբերական արտադրանքի ծավալի գնահատումը կատարվում է առաքման կայարանի ֆրանկո-վագոն գներով:

Եթե արտադրանքի համար կիրառվում է միայն նշանակման կայարանի ֆրանկո-վագոն գինը, ապա արտադրանքի փոխադրման արժեքը առաքման կայարանից մինչև նշանակման կայարան՝ չի ներառվում արտադրանքի ծավալում:

Եթե արտադրանքի համար կիրառվում է միայն արտադրողի ֆրանկո-պահեստ գինը, ապա արտադրանքի ծավալի գնահատումը կատարվում է այդ գնով:

21. Հաշվետու ժամանակաշրջանում արտադրված և այլ կազմակերպությունների առաքելու համար նախատեսված, սակայն դեռևս չառաքված և չվճարված պատրաստի իրերը թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալ ընդգրկվում են դրանց թողարկման ամսում ընթացիկ բացթողման միջին գներով:

22. Այն արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները), որ հատկացվում է ապրանքափոխանակման կարգով (բարտեր), անհատույց փոխանցվում սպառողներին, ուղղվում է արտադրողի կողմից սեփական ոչ արդյունաբերական կարիքների համար, վարձատրման դիմաց տրամադրվում իր աշխատողներին, ինչպես նաև նախատեսված է սեփական հիմնական ֆոնդերի (միջոցների) կազմում հաշվեգրվելու համար, թողարկված (իրացված) արդյունաբերական արտադրանքի ծավալ ընդգրկելիս գնահատվում է նման կամ նմանատիպ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացման միջին գներով, որ հաշվարկվում է այն ամսվա համար, երբ արտադրվել (իրացվել) է գնահատվող արտադրանքը: Իսկ եթե բացակայում է նման կամ նմանատիպ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումը, ապա ամսվա համար գնահատումը կատարվում է, ելնելով դրա վերջին իրացման գնից, սակայն փաստացի ինքնարժեքից ոչ ցածր:

23. Արտահանվող իրերը (արտադրանքը) թողարկված և իրացված արտադրանքի ծավալ ներառվում են պայմանագրային գներով՝ վերահաշվարկված արտադրանքի իրացման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային կուրսով, որից հանվում են տրանսպորտային ծախսերը՝ առաքման կայարանից մինչև արտահանման կետը:

 

V. ԲՆԵՂԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

24. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալները հաշվետվություններում ցույց են տրվում անկախ նրանից, թե կազմակերպության որ արտադրամասերում կամ արտադրություններում է թողարկվել արտադրանքը՝ հիմնական, թե օժանդակ, արտադրվել է լիարժեք հումքից, թե թափոններից, սեփական, թե պատվիրատուի հումքից ու նյութերից: Հաշվետվություններում արտադրատեսակները (իրերը) պետք է ցույց տրվեն պարտադիր ըստ սահմանված անվանացանկի համապատասխան խմբերի ու ենթախմբերի և արտացոլվեն համապատասխան ընդհանուր, խմբային և ենթախմբային հանրագումարներում:

25. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալները պետք է պարտադիր կազմվեն չափի այն միավորներով, որոնք հաղորդվել են վիճակագրական մարմինների կողմից: Երբ նախատեսված է չափի երկու միավոր (բնաիրային և դրամական արտահայտությամբ), տվյալները պետք է պարտադիր բերվեն չափի երկու միավորով:

Չի թույլատրվում վիճակագրական մարմինների կողմից հաղորդած չափի միավորներում փոփոխություններ կատարել, ինչպես նաև խոշորացնել կամ մանրացնել չափի միավորները:

Որպես կանոն, տվյալները բերվում են ամբողջ թվերով, առանց տասնորդական նիշերի: Միանիշ և երկնիշ թվերը բերվում են մեկ տասնորդական նիշով:

26. Բնեղեն արտահայտությամբ այն արտադրատեսակների թողարկումը, որոնց արտադրության վերաբերյալ տվյալների ներկայացումը նախատեսված է դրամական արտահայտությամբ. օրինակ (կարի արտադրանքը), ցույց է տրվում համադրելի բացթողման գներով, ներառյալ պատվիրատուի հումքի և հյութերի արժեքը:

27. Եթե կազմակերպությունում տվյալ արտադրատեսակից նախորդ տարում արտադրվել է, բայց հաշվետու տարում դրա արտադրությունը դադարեցվել է, ապա տվյալ արտադրատեսակի գծով տվյալները հաշվետվության մեջ բերվում են միայն «նախորդ տարվա սկզբից համապատասխան ժամանակաշրջանի համար» սյունակում (մյուս սյունակներում գծեր են դրվում):

28. Բնեղեն արտահայտությամբ արտադրանքի թողարկման ծավալներում ներառվում է նաև այն արտադրանքը, որ նախատեսված է այլ կազմակերպությունների համար, իր կապիտալ շինարարությանը և ոչ արդյունաբերական տնտեսություններին, իր աշխատողներին աշխատավարձի դիմաց, ինչպես նաև օգտագործվել է արտադրողի կողմից արդյունաբերաարտադրական կարիքների համար:

29. Թողարկված արտադրանքի ծավալների մեջ չեն ներառվում այն արտադրատեսակները (իրերը), որոնք պատրաստված են ստանդարտների (տեխնիկական պայմանների) շեղումներով:

Արգելվում է բնեղեն արտահայտությամբ արտադրանքի արտադրության վերաբերյալ տվյալների մեջ մտցնել այն արտադրատեսակները (իրերը), որոնք ստացվել են այլ կազմակերպություններից և իրացվել են առանց տվյալ կազմակերպությունում վերամշակման, նույնիսկ եթե իրացումից առաջ ստուգվում է իրերի որակը, կատարվում է դրանց ընտրություն, տեսակավորում, փաթեթավորում և նմանատիպ այլ գործողություններ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.02.2015, թիվ 04-Ն 01.07.2015, թիվ 04-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան