Գլխավոր տեղեկություն
Номер
N 1095-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2011
Дата вступления в силу
18.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2011 թվականի N 1095-Ա

 

Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաձայն հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրության «Համագործակցություն շինարարության ոլորտում» 11-րդ կետի` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի տեղակալ Մ. Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի պետ Կ. Հովհաննիսյանին 2011 թվականի դեկտեմբերի 7-9-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն` քաղաքաշինության ոլորտում երկու երկրների միջև երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով:

 2. Մ. Հովհաննիսյանի և Կ. Հովհաննիսյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Հովհաննիսյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 17
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան