Գլխավոր տեղեկություն
Номер
N 250-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (11.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.26
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
22.12.2011
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
22.12.2011
Дата вступления в силу
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

 

 

22 դեկտեմբերի 2011 թ. N 250-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

 


15 դեկտեմբերի 2011 թ. N 28-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

27 դեկտեմբերի 2011 թ. N 325-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա  Մ Ա Ն

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) ներդրման միջոցառումների ծրագրի «Ռազմավարական ուղղություն 2» բաժնի ռազմավարություն 6-ի 2-րդ կետի պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) «Վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ պատրաստվածության կրթական ծրագիրը»` համաձայն Հավելված 1-ի:

2) «Վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ պատրաստվածության դասընթացի ժամանակացույցը»` համաձայն Հավելված 2-ի:

 

ՀՀ գյուղատնտեսության

նախարար

ՀՀ առողջապահության

նախարար

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական

կոմիտեի նախագահ

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 28-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 250-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական

կոմիտեի նախագահի

2011 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 325-Ն

 

համատեղ հրամանով

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

1. Նախատեսվում է իրականացնել շարունակական դասընթացներ բոլոր այն կառույցների` գերատեսչությունների և կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք իրենց լիազորություններն իրականացնելիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն (գործնական, գիտական կամ մասնագիտական գործունեություն իրականացնելիս) առնչվում են կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման):

2. Դասընթացները լինելու են կարճաժամկետ` հաջորդաբար դասավանդվող մոդուլների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կպարունակի կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայմանը վերաբերող դասախոսություններ և կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա կառուցված իրավիճակային խնդիրներ:

3. Դասավանդող թիմը ձևավորվելու է Միջազգային առողջապահական կանոնների ազգային համակարգողի կողմից և ներառելու է հանրային առողջության, գյուղատնտեսության (անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության) և ճառագայթային անվտանգության ոլորտների մասնագետներ:

4. Թիրախային լսարանը կազմված է լինելու ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ մարմին համարվող կառույցների աշխատակիցներից:

5. Դասավանդողների թիմը կիրառելու է ուսուցման մի շարք մեթոդներ թիրախային լսարանին ներգրավելու համար:

6. Դասընթացի արդյունավետության գնահատումը իրականացվելու է երեք փուլով:

 

II. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ

 

7. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների կրթում` Միջազգային առողջապահական կաննոների պահանջների կատարման վերաբերյալ` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման նպատակով:

8. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների իրազեկում Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական կաննոների ներդրմամբ պայմանավորված և շահագրգիռ կառույցի լիազորություններին և գործառույթներին վերաբերող նոր իրավական ակտերին և գործող իրավական ակտերում իրականացված փոփոխություններին:

9. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման գործողությունների իմացության ապահովում:

 

III. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

10. Դասընթացը բաղկացած է լինելու մի քանի բաժնից` առաջին բաժինը ընթանալու է դասախոսությունների տեսքով և իրենից ներկայացնելու է ծանոթացում Միջազգային առողջապահական կանոններին և դրա պահանջների կիրառմանը, հաջորդ բաժինները ունենալու են նաև գործնական մաս և նման են լինելու ուսումնավարժանքի կամ լսարանային վարժանքի, որտեղ կոնկրետ դեպքերի վերլուծության հիման վրա ուսուցանվողները սովորելու են իրականացնել կոնկրետ գործողություններ կոնկրետ իրավիճակներում:

 

VI. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

11. Դասընթացի ընթացքում, մասնակիցների ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվելու են հետևյալ մեթոդները`

1) ուսուցման խոսքային մեթոդ

2) ուսուցման առարկայական (տեսողական) մեթոդ

3) ուսուցման գործնական մեթոդ

4) կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա հիմնված մեթոդ:

 

VII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

 

12. Դասընթացից առաջ իրականացվելու է մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ:

Այնուհետև մասնագետներին տրամադրվում է դասախոսության տպագիր նյութը: Կիրառելով ուսուցման խոսքային և տեսողական մեթոդները` դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվում կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտագների դիմակայման հարցերին, մասնավորապես`

1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների տեսակները

2) Միջազգային առողջապահական կանոնների պահանջները

3) Միջազգային (բժշկասանիտարական) առողջապահական կանոնների հիմնական կարողությունների կիրառումը կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն իրականացվող գործողությունները, որոնք իրականացվում են կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով:

 

VIII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

 

13. Դասընթացի 2-րդ փուլի ընթացքում կիրառվելու են ուսուցման գործնական և կոնկրետ իրավիճակի վերլուծության հիման վրա հիմնված մեթոդները` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ:

14. Մասնակիցներին ներկայացվելու է կենսաբանական, քիմիական կամ ճառագայթային գործոնով պայմանավորված կոնկրետ իրավիճակ, որին ի պատասխան մասնակիցները, յուրաքանչյուրն իր ոլորտում կիրառելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջները` ներկայացնելու են իրենց կողմից առաջարկվող գործողությունները` քայլ առ քայլ:

 

IX. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

 

15. Այս փուլում իրականացվելու է դասընթացի մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ, որն էլ հետագայում, դասընթացի առաջին փուլում իրականացված թեստավորման արդյունքների հետ միասին, կիրառվելու է դասընթացի որակի գնահատման նպատակով և ներառվելու է գնահատման զեկույցում:

 

X. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

16. Գնահատումն իրականացվելու է երեք փուլով` առաջինը անմիջապես դասընթացի ավարտից հետո թեստավորման արդյունքների հիման վրա է իրականացվելու, 2-րդ փուլում ուսումնասիրվելու է նաև դասընթացի դիտորդների կատարած գնահատումը` դասընթացի ընթացքի վերաբերյալ, և 3-րդ` վերջնական փուլում, օգտագործելով առաջին երկու փուլերի արդյունքները, կազմվելու է գնահատման զեկույց:

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 28-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 250-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական

կոմիտեի նախագահի

2011 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 325-Ն

 

համատեղ հրամանով

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՆԳՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Ժամեր

Թեմաներ

I օր

9.30-11.00

Ներածություն
Մասնակիցների գիտելիքների նախնական գնահատում

11.00-1.30

Ընդմիջում

11.30-3.00

Միջազգային առողջապահական կանոնների ներդրման նպատակներն ու խնդիրները

13.00-14.00

Ընդմիջում

14.00-15.30

Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջները, հիմնական կարողությունները

15.30-16.00

Ընդմիջում

16.00-17.30

Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների լիազորություններին և գործառույթներին վերաբերող և Միջազգային առողջապահական կանոնների ներդրմամբ պայմանավորված նոր իրավական ակտերի և գործող իրավական ակտերում իրականացված փոփոխությունների ներկայացում

II օր

9.30-11.00

Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների լիազորություններին և գործառույթներին վերաբերող և Միջազգային առողջապահական կանոնների ներդրմամբ պայմանավորված նոր իրավական ակտերի և գործող իրավական ակտերում իրականացված փոփոխությունների ներկայացում (շարունակություն)

11.00-11.30

Ընդմիջում

11.30-13.00

Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների և ազգային համակարգող մարմնի համագործակցությունը` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգներին դիմակայելիս

13.00-14.00

Ընդմիջում

14.00-15.30

Միջազգային առողջապահական կանոնների հիմնական կարողությունների կիրառումը` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգներին դիմակայելիս

15.30-16.00

Ընդմիջում

16.00-17.30

ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն իրականացվող գործողությունները, որոնք իրականացվում են կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով

III օր

9.30-11.00

Կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգներ, դրանց տեսակները

11.00-11.30

Ընդմիջում

11.30-13.00

Կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգները` միջազգային տարածման վտանգի տեսանկյունից

13.00-14.00

Ընդմիջում

14.00-15.30

Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր ճառագայթային վտանգի վերաբերյալ

15.30-16.00

Ընդմիջում

16.00-17.30

Գործնական աշխատանքի ընթացքում առաջացած հարցեր, քննարկում

IV օր

9.30-11.00

Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր քիմիական վտանգի վերաբերյալ

11.00-11.30

Ընդմիջում

11.30-13.00

Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր կենսաբանական վտանգի վերաբերյալ

13.00-14.00

Ընդմիջում

14.00-15.30

Գործնական աշխատանքի ընթացքում առաջացած հարցեր, քննարկում

15.30-16.00

Ընդմիջում

16.00-17.30

Գործնական աշխատանքի ամփոփում

V օր

9.30-11.00

Դասընթացի ամփոփում

11.00-11.30

Ընդմիջում

11.30-13.00

Մասնակիցների գիտելիքների գնահատում, վկայականների հանձնում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան