Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 358-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.02.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.02.08/7(881) Հոդ.48.7
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.12.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.12.2011
Дата вступления в силу
13.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012052

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 358-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

Ապահովել Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա բոլոր ղեկավարների գրանցման համար սահմանված միջնորդագրի միասնականությունը բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար,

Հիմք ընդունելով

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 221-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ը հատատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ում (այսուհետ` կանոնակարգ 4/05) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 4/05-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիատրիայի իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»:

2) Կանոնակարգ 4/05-ի 3.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն կանոնակարգով սահմանված ներդրումային ընկերության գործադիր տնօրենի որակավորման պահանջները և ընթացակարգերը տարածվում են նաև ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ինպես նաև ներդրումային ընկերության ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի վրա:»:

3) Կանոնակարգ 4/05-ի 15-րդ կետում՝

ա. 1-ին պարբերությունից հանել «կամ հարցազրույցին» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «(սույն ենթակետով նախատեսված տեղեկատվությունը չի լրացվում հարցազրույցի համար հերթագրվելիս)» բառերը:

4) Կանոնակարգ 4/05-ի 15.1-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել «(եթե օրենսդրությամբ նախատեսված է պետական տուրքի վճարում)» բառերով:

5) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 16.2-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«16.2 Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների` հարցազրույցին մասնակցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կանոնակարգի 50-րդ կետով սահմանված փաստաթղթերը:»:

6) Կանոնակարգ 4/05-ի 23-րդ կետում սահմանված աղյուսակում՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

1. Ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի) ղեկավար, այդ թվում`

 

1.1. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավար, գործադիր մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ,

1.2. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ

1.3. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար, ներքին աուդիտի անդամ,

100 հարց

1.4. Ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրեն,

80 հարց

»,

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

7) Կանոնակարգ 4/05-ի 43.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

8) «43.1 Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված անձանց որակավորումը տրվում է մինչև նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը` սույն կանոնակարգի 39.2 կետով սահմանված կարգով: Որակավորում ստացած սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկանծուները իրենց պաշտոնավարման ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող են հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի` Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որակավորման նպատակով: Ընդ որում, լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ: Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում` սույն կանոնակարգի 16-րդ գլխով սահմանված` սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուներին վերաբերող թեմաների շրջանակներում տվյալ թեկնածուների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ: Սույն կանոնակարգի 16-րդ գլխով սահմանված` սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների գիտելիքների անհամապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում, ինչպես նաև սույն ենթակետով սահմանված կարգով լրացուցիչ հարցազրույցին անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում այդ անձինք համարվում են որակավորում չունեցող:»:

9) Կանոնակարգ 4/05-ի 50-րդ կետի վերջին պարբերությունում՝

ա. «ներդրումային ընկերությանը» բառերը փոխարինել «ներդրումային ծառայություններ մատուցող անձին» բառերով,

բ. «Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով» բառերից հետո լրացնել «, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով» բառերով:

10) Կանոնակարգ 4/05-ի 51-րդ կետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Ընդ որում, անձին որպես ղեկավար գրանցելու ժամանակ Կենտրոնական բանկը գնահատում է ինչպես տվյալ անձի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակությունը, այնպես էլ կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորությունը, եթե տվյալ ղեկավարը հանդիսանում է կոլեգիալ կառավարման մարմնի անդամ:»:

11) Կանոնակարգ 4/05-ի 15-րդ գլխում բոլոր «ներդրումային ընկերության» բառերը փոխարինել «ներդրումային ծառայություններ մատուցող անձի» բառերով:

12) Կանոնակարգ 4/05-ի 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«63. Որակավորվող անձի պաշտոններում առանց որակավորման վկայականի որակավորվող անձի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 90 օր: Բացառություն են կազմում գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք առանց որակավորման վկայականի չեն կարող պաշտոնավարել: Որակավորման վկայական ունեցող, սակայն Կենտրոնական բանկի կողմից չգրանցված անձինք կարող են աշխատել որպես որակավորվող անձի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան 90 օր: Նշված 90-օրյա ժամկետը սահմանվում է տվյալ որակավորվող անձի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը չի ընդհատում կամ վերսկսում 90-օրյա ժամկետը:»:

13) Կանոնակարգ 4/05-ի 17-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

14) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 1-ը ուժը կորցրած ճանաչել:

15) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ով սահմանված միջնորդագրում.

ա. 1.2 ենթակետը լրացնել « օ Բյուրո» տողով,

բ. 3.1-րդ ենթակետը լրացնել « օ բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող» տողով,

գ. լրացնել 3.4-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«3.4 Եթե հանդիսանում եք բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից, նշե՛ք ստորաբաժանման և պաշտոնի անվանումը.»,

դ. 4.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում: Եթե այդպիսի անձը (անձինք) բացակայում է, ապա այլ նշումներ տողում նշեք երաշխավորություն տրամադրող աձի (անձանց) բացակայության վերաբերյալ:

 

Անունը,
ազգանունը

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Բնակության վայրը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համարը,
էլ. փոստի հասցեն

           
           
           

 

Այլ նշումներ (այս տողը լրացվում է երաշխավորություն տրամադրող անձի (անձանց)) բացակայության դեպքում)
 »:

ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

7.Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք (պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան