«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114063
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2014 թ. N 6-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հունվարի 2014 թ. N 18-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյան |
ՀՀ արդարադատության նախարար
Հ. Թովմասյան |
Հավելված Հաստատված է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 6-Ն և ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 18-Ն համատեղ հրամանով |
Վարչական Հսկողության Հարցաշար
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում
1. Գործառույթը` երեխայի ծննդի պետական գրանցման համար գրավոր հայտարարություն տալը, մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը, ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի ստեղծումը, վերակազմակերպումը և նրա գործունեության դադարեցումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կանոնադրության հաստատումը։
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի N 1699-Ն որոշում, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թ. հուլիսի 30-ի N 16-Ն և ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. հուլիսի 29-ի N 144-Ն համատեղ հրաման։
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված |
Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալը երեխայի բնակության վայրի համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարի) կողմից «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով |
||||||
Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում նաև երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարի) իրականացումը գրավոր դիմումի հիման վրա |
||||||
ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպումը այն համայնքի ղեկավարի կողմից, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները |
||||||
Իր համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը |
||||||
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կանոնադրության հաստատումը |
||||||
Համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծումը և դրա կանոնադրության հաստատումը ապահովելը: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.11.2015, N 1199-Ն | 25.12.2015, N 6-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|