Գլխավոր տեղեկություն
Номер
N 824-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2012-29.06.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.08.01/39(563) Հոդ.859
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.07.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2007
Дата вступления в силу
11.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2007 թվականի N 824-Ն

վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի ԵՎ անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային ԵՎ կերային հավելումների ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը լրաց. 17.09.09 N 1062-Ն)

1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 25
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 824-Ն որոշման

 Կ Ա Ր Գ

վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի ԵՎ անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային ԵՎ կերային հավելումների ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների (այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները:

(1-ին կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող` տնտեսավարող սուբյեկտների կողմից:

(2-րդ կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն)


II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

օգտահանում` վտանգավոր արտադրանքի վերամշակում` այլ նպատակով (որպես հումք, անասնակեր կամ այլն) օգտագործելու համար.

ոչնչացում` վտանգավոր արտադրանքի` ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական եղանակով վերացում:


III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված, արտադրված, իրացվող կամ օգտագործվող սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող նյութերի կամ սննդային և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) վտանգավոր կամ կեղծված լինելը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա:

(4-րդ կետը խմբ. 17.09.09 N 1062-Ն)

5. Փորձաքննության արդյունքներով արտադրանքը վտանգավոր ճանաչվելու դեպքում փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման, օգտահանման կամ ոչնչացման` էկոլոգիապես անվտանգ եղանակներն ու պայմանները:

6. Մինչև փորձաքննության ավարտը վտանգավոր արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը դա առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և հետագա փչացումը բացառող պայմաններ:

7. Վտանգավոր արտադրանքի` շուկայից հետկանչման, առանձին հաշվառման և պահման համար պատասխանատվություն է կրում դա տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը:

8. Փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին նշվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը դա դուրս է գրում` կազմելով վտանգավոր արտադրանքի դուրսգրման մասին ակտ` համաձայն N 1 ձևի, որին կցվում է փորձաքննության արդյունքների հիման վրա լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության պատճենը:

9. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ, կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին տեղեկացվում է այն սերտիֆիկացման մարմնին, որը տվել է համապատասխանության սերտիֆիկատը կամ վավերացրել հայտարարագիրը:

10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակից է դարձվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից մեկական ներկայացուցիչ:

(10-րդ կետը փոփ. 29.12.11 N 824-Ն)

11. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

12. Լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին նշվելու դեպքում վտանգավոր արտադրանքը տնօրինողին հանձնելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումը:

(12-րդ կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

13. Նշված ժամկետում օգտահանումը չկատարվելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:

14. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին ակտ` համաձայն N 2 ձևի, որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

(14-րդ կետը փոփ. 29.12.11 N 824-Ն)

15. Օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում՝ որպես հումք, և (կամ) իրացումը թույլատրվում է իրականացնել միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջների ապահովումից հետո:

16. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես անասնակեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:

17. Վտանգավոր արտադրանքը տնօրինողը, դրա տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին:


V. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

18. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշված մեթոդով ու եղանակով:

19. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է տվյալ արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտի կողմից ստեղծված հանձնաժողովի կամ հանձնաժողովի և ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի կողմից:

20. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է լաբորատորիայի փորձարկման մասին արձանագրությունն արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:

(20-րդ կետը փոփ. 17.09.09 N 1062-Ն)

21. Եթե վտանգավոր արտադրանքը վարակված է, պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է:

22. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին ակտով` համաձայն N 3 ձևի, որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

(22-րդ կետը փոփ. 29.12.11 N 824-Ն)

23. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, եթե ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:

24. Պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:

25. Փորձարկման լաբորատորիաները պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) այն փորձարկվող նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են ստեղծված հանձնաժողովի կողմից` լաբորատորիայի կողմից սահմանված եղանակով, որի մասին կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ` համաձայն N 4 ձևի:
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Ձև N 1

 

 

_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)


 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

 

______________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ա Կ Տ  N ______

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

____ ___________ 200 թ.

___________________________________________________________

(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)___________________________________________________________

(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)

___________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է

___________________________________________________________

(առանձնացված պահման պայմանները և տեղը)

___________________________________________________________:

Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է արտադրանքի վտանգավոր և ոչնչացման ենթակա լինելը, որի հիման վրա արտադրանքի տվյալ խմբաքանակը դուրս է գրվում:

 

Գլխավոր հաշվապահ

______________
(ստորագրությունը)

______________________
(անունը, ազգանունը)

Հաշվառման համար պատասխանատու

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

Պահման համար պատասխանատու

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(Ձևը լրաց. 17.09.09 N 1062-Ն)


Ձև N 2

_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)


 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

 

______________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ա Կ Տ  N ______

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

____ ___________ 200 թ.

___________________________________________________________

(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)___________________________________________________________

(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)

___________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է

___________________________________________________________ :

(առանձնացված պահման պայմանները և տեղը)

 

Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):

 

Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը _____________________

(օգտահանումն իրականացնող`

______________________________________________________ օգտահանվել է:

տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, թվականը)

 

Օգտահանման արդյունքում ստացվել է ____________________________________

(ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը,

_____________________________________________________________:

փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը)

Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացնել (ընդգծել):

Տնտեսավարող սուբյեկտի
օգտահանման  գործընթացի
համար պատասխանատու

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Օգտահանումն իրականացնող`
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Արտադրանքը տնօրինող`
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(Ձևը լրաց. 17.09.09 N 1062-Ն)


Ձև N 3

_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)


 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

 

______________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ա Կ Տ  N ______

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

____ ___________ 200 թ.

___________________________________________________________

(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)___________________________________________________________

(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)

___________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է

___________________________________________________________

(առանձնացված պահման պայմանները և տեղը)

___________________________________________________________

(դուրսգրման մասին ակտի համարը և թվականը)

 

Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N ___ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):

Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ոչնչացվել է ___________________________

(ոչնչացումն

___________________________________________________________

իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի` ոչնչացման հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները,

___________________________________________________________

ազգանունները և (կամ) ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ոչնչացման

___________________________________________________________

վայրը, ժամանակը)

Տնտեսավարող սուբյեկտի`
ոչնչացման հանձնաժողովի
անդամներ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

Ոչնչացումն իրականացնող`
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Արտադրանքը տնօրինող`
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ

______________
(ստորագրությունը)

______________________
(անունը, ազգանունը)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ՀՀ բնապահպանության
նախարարության ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ՀՀ առողջապահության
նախարարության ներկայացուցիչ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(Ձևը լրաց. 17.09.09 N 1062-Ն, փոփ. 29.12.11 N 1922-Ն)


Ձև N 4


_____________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

 

______________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ա Կ Տ  N _______

ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

____ ___________ 200 թ.

___________________________________________________________

(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը) ___________________________________________________________

(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը) ___________________________________________________________

(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական համարը) ___________________________________________________________

(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)

 

Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 200  թ. _________ ____ -ի N ______ որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների պահման ժամկետը լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են

 

___________________________________________________________

(ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի` ոչնչացումն իրականացնող

_________________________________________________________կողմից:

հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները)

Հանձնաժողովի անդամներ

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

______________
(ստորագրությունը)

______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

(Հավելվածը փոփ., լրաց., խմբ. 17.09.09 N 1062-Ն, փոփ. 29.12.11 N 1922-Ն)