ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 21-րդ կետը, 200-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մայիսի 22-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հավելվածի 9-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով:
2. Հավելվածի 56-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «12» թիվը փոխարինել «13» թվով:
3. Հավելվածի 57-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «17» թիվը փոխարինել «19» թվով:
4. Հավելվածի 61-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «17» թիվը փոխարինել «19» թվով:
5. Հավելվածի 62-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «13» թիվը փոխարինել «15» թվով:
6. Հավելվածի 67-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «39» թիվը փոխարինել «44» թվով:
7. Հավելվածի 68-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «45» թիվը փոխարինել «49» թվով:
8. Հավելվածի 69-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «21» թիվը փոխարինել «25» թվով:
9. Հավելվածի 70-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «28» թիվը փոխարինել «32» թվով:
10. Հավելվածի 71-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «35» թիվը փոխարինել «38» թվով:
11. Հավելվածի 72-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «43» թիվը փոխարինել «54» թվով:
12. Հավելվածի 73-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «37» թիվը փոխարինել «44» թվով:
13. Հավելվածի 74-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «41» թիվը փոխարինել «45» թվով:
14. Հավելվածի «Ընդամենը» տողի «738» թիվը փոխարինել «788» թվով:
15. Հավելվածի «Պաշտոնների անվանումը (հաստիք)» սյունակից հանել «աշխատակազմի» բառերը:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից։
ՀՀ դատարանների նախագահների |
Ա. Մկրտումյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|