Գլխավոր տեղեկություն
Номер
N 1065-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.11.2011-21.01.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.12.2010
Дата вступления в силу
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1065-Ա

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 926-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելՈւ մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 926-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

  

 Հավելված 
 ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1065-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Գ. Ծառուկյան

- Հայաստանի ազգային oլիմպիական կոմիտեի նախագահ, ՀՀ Ազգային

ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ

   

Ա. Կարապետյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ

   

Ա. Ազարյան

- Երևանի քաղաքապետարանի Ալբերտ Ազարյանի անվան

մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնoրեն

(համաձայնությամբ)

   

Խ. Ասրյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

   

Ս. Գրիգորյան

- ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Գ. Հովհաննիսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի

քարտուղարության պետ

   

Ա. Մեհրաբյան

- «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության նախագահ

(համաձայնությամբ)

   

Ա. Այվազյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի

մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության

պետ

   

Հ. Գաբրիելյան

- Կրթության ազգային ինստիտուտի ՆԶՊ-ի, ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի

և անվտանգության կենսագործունեության բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Հ. Փաշիկյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

անատոմիայի ամբիոնի վարիչ

   

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի

մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության

արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Գ. Ազիզյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ

   

Հ. Գալստյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան

   

Մ. Իսպիրյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

   

Գ. Հակոբյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կիրառական

մարզաձևերի ամբիոնի վարիչ

   

Կ. Բաբայան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հեռակա

ֆակուլտետի դեկան

   

Հ. Մելքոնյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

մարզախաղերի ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Պողոսյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

   

Ա. Հակոբյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

կինեզոլոգիայի ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագիտության

մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Հ. Հակոբյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ադապտիվ

ֆիզկուլտուրայի մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի

ուսանող

   

Տ. Գյուլումյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Վ. Նիկոլայան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

   

Լ. Մկրտչյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի

մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

(Հավելվածը փոփ. 03.11.11 N 1043-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2015, N 1264-Ա 25.12.2015, N 1065-Ա
13.02.2015, N 101-Ա 14.02.2015, N 1065-Ա
20.01.2012, N 29-Ա 21.01.2012, N 1065-Ա
03.11.2011, N 1043-Ա 04.11.2011, N 1065-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան