ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2011 թվականի N 1175-Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2011 թվականի դեկտեմբերի 5-7-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական միության Արևելյան գործընկերության Տնտեսական ինտեգրման և Եվրոպական միության քաղաքականություններին մոտարկման պլատֆորմի ներքո գործող առևտրի աշխատանքային խմբի 10-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|