Գլխավոր տեղեկություն
Номер
N 991-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2011
Дата вступления в силу
22.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2011 թվականի N 991-Ա

 

Ս. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԲԱԴԵՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Պետական ռեզերվների միասնական դաշնային համակարգի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Ա. Բադեյանի` 2011 թվականի հոկտեմբերի 16-18-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Շահինյանի և Ա. Բադեյանի` Մոսկվա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Շահինյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 21
Երևան