Գլխավոր տեղեկություն
Номер
N 476-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.11.15/26(409) Հոդ.402
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
12.10.2011
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
12.10.2011
Дата вступления в силу
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011471

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 հոկտեմբերի 2011 թ.  
ք. Երևան

N 476-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ե) ենթակետը, 6‑րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 5-ի «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 593-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների տրամադրման կարգում» (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) ստորգետնյա ինժեներական կառույցները (դիտահորեր, խողովակներ) տեղային քարտեզի վրա կամ գծապատկերի տեսքով` ներառելով տեղեկատվությունը ներկայացնելու պահին երկու մոտակա դիտահորերի հասցեների միջև խողովակների ազատ թողունակությունը` տոկոսային արտահայտությամբ:».

2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Գերիշխող օպերատորները պարտավոր են անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի պահանջով 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել երկու վայրերի միջև ընկած ստորգետնյա ինժեներական կառույցների (դիտահորեր, խողովակներ) ուղեգծի վերաբերյալ տեղեկատվություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան