Գլխավոր տեղեկություն
Номер
N 1530-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.09/60(863) Հոդ.1529
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.11.2011
Дата вступления в силу
10.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1530-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 1
Երևան

 

 

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

 

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է
դրական նշանով)

Եկամուտների գծով

25,005.4

Ծախսերի գծով

25,019.4

Դեֆիցիտը (պակասուրդը)

14.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

14.0

 այդ թվում`

 

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

14.0

 այդ թվում`

 

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

14.0

 այդ թվում`

 

2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2011 թվականի տարեսկզբի ազատ միջոցներ

14.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտները

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է
դրական նշանով)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

25,005.4

 այդ թվում՝

 

Այլ եկամուտներ

25,005.4

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

  

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

25,019.4

     

 այդ թվում`

 

05

   

Շրջակա միջավայրի պաշտպանություն

25,019.4

 

06

 

Շրջակա միջավայրի պաշտպանություն
(այլ դասերին չպատկանող)

25,019.4

   

01

Շրջակա միջավայրի պաշտպանություն
(այլ դասերին չպատկանող)

25,019.4

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

  

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

25,019.4

 այդ թվում`

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

25,019.4

 այդ թվում`

 

Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

25,019.4

 այդ թվում`

 

 - Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին

25,019.4

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

  

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

տարի

     

 ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

25,019.4

     

այդ թվում`

 

 05

   

Շրջակա միջավայրի պաշտպանություն

25,019.4

 

06

 

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

25,019.4

     

այդ թվում`

 
   

01

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

25,019.4

     

այդ թվում`

 
     

07. «Բնապահպանական նպատակային ֆոնդ» արտաբյուջետային հաշիվ

25,019.4

     

ՀՀ բնապահպանության նախարարություն

25,019.4

     

 որից`

 
     

 ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

25,019.4

     

 այդ թվում`

 
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

25,019.4

     

 այդ թվում`

 
     

Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

25,019.4

     

 այդ թվում`

 
     

 - Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին

25,019.4

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

  

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

NN
ը/կ

Եկամտատեսակը

Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումները նշված են դրական նշանով)

տարի

 

Այլ եկամուտներ, ընդամենը

 

25,005.4

5.

Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից, ինչպես նաև հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից մուտքեր

 

25,005.4

5.3.

Արտաբյուջետային միջոցներ

 

25,005.4

 

 այդ թվում`

   
   

ՀՀ բնապահ-պանության նախարարություն

25,005.4

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

  

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Տրանսֆերտային վճարումներ ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ

Նկարագրությունը
Արտաշատի լճի և դրա շրջակա տարածքի էկոլոգիական բարելավման միջոցով բնապահպանական ռիսկերի նվազեցման և հանգստյան գոտու ստեղծման ծրագրի համաֆինանսավորում

Ը005

ԾՏ02

Շահառուների քանակը

Համայնք

1

 

Գումարը (հազ. դրամ)

 

25,019.4

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

2 անգամ

 

Շահառուների ընտրության չափանիշները

Սահմանվում են սուբվենցիաների տրամադրման համապատասխան պայմանագրերով`
 1) հիմք ընդունելով բնապահպանական ծրագրով նախատեսված սուբվենցիայի տրամադրման նպատակները.
 2) ներառելով նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը005 ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում ԾՏ02

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Համայնքների տարածքում բնությանը հասցված վնասների փոխհատուցման վճարումների նպատակաուղղման արդյունքում` համայնքների կարիքների հոգում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան