ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2011 թվականի N 1522-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-91-Ն կարգադրության 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Գործողությունները, քաղաքականության հիմնական ուղղությունները |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողները և համակատարողները |
Ժամկետը |
Ֆինանսավոր- |
Ֆինանսա-վորումը |
1. Սննդամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում |
1.1. Ընտանեկան նպաստի չափի բարձրացում |
Ընտանեկան նպաստի բարձրացված չափի շնորհիվ կարիքավոր ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2012-2014 թթ. առաջին եռամսյակ-ներում |
ՀՀ պետական բյուջե |
Բյուջետային հատկացումների հաշվին` պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափաքանակ-ներով |
1.2. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հաստատված կենսաապահովման նվազագույն զամբյուղ և կենսաապահովման նվազագույն բյուջե |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012 թ. երրորդ եռամսյակ |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
||
2. Գյուղատնտեսու-թյունում արտա-դրողականության և մրցունակության բարձրացում, սննդամթերքի ֆիզիկական մատչելիության ապահովման և գնաճի զսպման համար նախադրյալների ստեղծում |
2.1. Սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացում |
Բուսաբուծության ճյուղի ինտենսիվացման պայմանների ստեղծում, անհայտ ծագման սերմերի օգտագործման բացառում, մշակաբույսերի բերքատվության բարձրացում, բուսաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացում Բերքատվության բարձրացման շնորհիվ բուսաբուծության ճյուղի արդյունավետության բարձրացում, սերմնանյութի և բուսաբուծական մթերքների որակի բարելավում, բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ |
1 650 000 |
2.2. Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացում, անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ընդլայնում, ճյուղի արդյունավետության և ինտենսիվացման մակարդակի բարձրացում։ Կենդանական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքների (հումքի) ինքնաբավության մակարդակի բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
2.3. Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագրի իրականացում |
Կոնդիցիոն սերմերի վերարտադրության ծավալների ավելացում Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, ճյուղի ինտենսիվացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
160391.3 | |
2.4. Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, գյուղատնտեսական նշանակության հողերի վիճակի բարելավում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
151834.8 | |
2.5. Օրգանական գյուղատնտեսության խթանման ծրագրի իրականացում |
Օրգանական գյուղատնտեսական բարձրարժեք արտադրանքի արտադրության ծավալների և գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացում, սննդամթերքի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավում, գյուղատնտեսության ոլորտի մրցունակության մակարդակի բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
2.6. Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում (սերմնավորման միջոցների ձեռքբերում, պահպանում և կենդանիների սերմնավորում) |
Տոհմային կենդանիների գենետիկական ֆոնդի պահպանում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ |
135 000, որից` ՀՀ պետական բյուջե` 15312 | |
2.7. Հանքային պարարտանյութերի ներմուծման և իրացման միջոցառումների իրականացում |
Ագրոտեխնիկայի պահանջների կատարման մակարդակի բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
2.8. Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների իրակա-նացում` կոոպերացման սկզբունքով գործող արտադրատեխնիկական ծառայությունների խթանում |
Մեքենայացման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծախսերի կրճատում, գյուղատնտեսությունում ձեռքի աշխատանքի տեսակարար կշռի նվազեցում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
2.9. Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացում |
Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների կայուն զարգացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չափաքանակ-ներով | |
2.10. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի իրականացում (վարկային ծրագիր) |
Համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, անասնապահության արդյունավետության բարձրացում, անասնապահական տնտեսությունների եկամուտների ավելացում Ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում Նոր տեխնոլոգիաների և նորամուծությունների ներդրում և տարածում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
4 500 000 | |
2.11. Հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացման և բարձր վերարտադրության սերմերով ինքնաբավության մակարդակի ապահովման նպատակով առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների ձևավորմանն աջակցության ծրագրի իրականացում |
Բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացում Սերմնաբուծության բնագավառում երկրի պարենային անկախության մակարդակի բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
2.12. Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսության արդյունավետության և գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների մրցունակության բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
||
2.13. «Գյուղացիական տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Գյուղացիական տնտեսությունների կարգավիճակի, դրանց օպտիմալացման ու աջակցման մեխանիզմների սահմանում: Օրենքում կներառվեն ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի հիմնադրույթները և հայեցակարգային մոտեցումները |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2013 թ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
||
2.14. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման և գործունեության իրականացման խթանում |
Բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավում, գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացում |
ՀՀ գյուղատնտեության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
3. Սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացում, սանիտարիայի և բուսասանիտարիայի վիճակի բարելավում |
3.1. Գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական մոնիթորինգի միջոցառումների ծրագրի իրականացում |
Վնասատուների և հիվանդություններին դեմ պայքարի արդյունավետ ձևերի և մեթոդների կիրառում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
228292 |
3.2. Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացում |
Վնասատու օրգանիզմներին հասցված վնասի տարածման արեալի կրճատում, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
450 000 | |
3.3. Պատվաստուկների և հակահամաճարակային այլ միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծրագրի իրականացում |
Կենդանիների և մարդկանց համար առավել վտանգավոր 8 հիվանդության դեմ պատվաստումների և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
1 470 000 | |
3.4. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ծրագրի իրականացում` համայնքային անասնաբույժների մասնակցությամբ |
Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կրճատում, Անասնահամաճարակային իրավիճակի կայունացում, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության մակարդակի բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
1 632 000 | |
3.5. Գենետիկորեն ձևափոխված բուսական և կենդանական ծագման սննդամթերքի նկատմամբ ներկայացվող պահանջների մշակում` միջազգային չափանիշներին ներդաշնակ |
Գենետիկորեն ձևափոխված բուսական և կենդանական ծագման սննդամթերքի ռիսկերի գնահատման իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Ստանդարտների ազգային ինստիտուտ (համաձայնությամբ) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2013 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
3.6. Սննդային հավելումների փորձարկման և սննդամթերքում դրանց քանակների որոշման մեթոդներ սահմանող ստանդարտների մշակում` միջազգային մեթոդներին համապատասխան |
Ազգային ստանդարտների ներդաշնակեցում միջազգայնորեն ընդունված չափանիշներին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Ստանդարտների ազգային ինստիտուտ (համաձայնությամբ) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2013 թթ. |
ՀՀ օրենսդրու- թյամբ չարգելված միջոցներ |
||
3.7. Հանրապետությունում փոքրածավալ սպանդանոցների ստեղծմանն ու գործունեությանն աջակցություն |
Մորթից մինչև սպառողներ միսն իրացնելու ապրանքային շղթայի անվտանգության պայմանների բարելավում: Նոր սպանդանոցների ստեղծման աշխատանքներին աջակցության ցուցաբերում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
3.8. Բուսասանիտարական բնագավառում մեթոդաբանության և վերապատրաստման ծառայություններ |
Սննդամթերքի անվտանգության ուսուցման կատարելագործում, որը կիրականացվի տնային տնտեսություն-մատակարարող-արտադրող շղթայի բոլոր օղակներում Սննդամթերքի անվտանգության և սննդի հիգիենայի հետ կապված միջոցառումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ |
17 400 | |
3.9. Կարանտինային սահմանափակումների իրականացում |
Կարանտին հիվանդությունների տարածման կանխարգելում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
128 500 | |
3.10. Սննդամթերքի անվտանգության փորձաքննության լաբորատորիաների համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Սննդամթերքի անվտանգության վերահսկելիության մակարդակի բարձրացում։ Օժանդակություն կցուցաբերվի գործող լաբորատորիաների հզորությունների զարգացմանը` պահանջվող սարքավորումների, նյութերի և անհրաժեշտ ուսուցման, ինչպես նաև կիրառվող մեթոդների բարելավման միջոցով: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
3.11. Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման միջոցառումների ծրագրի իրականացում |
Հաշվառման համակարգի և տվյալների շտեմարանի ստեղծում, տոհմային և անասնաբուժական միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպում, որը կնպաստի երկրի պարենային անկախության մակարդակի բարձրացմանը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2014 թ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
3.12. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրով նախատեսված օրենսդրության կատարելագործում, ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդման, կադրերի ուսուցման, փորձաքննության լաբորատորիաների տեխնիկական վերազինման և այլ գործողությունների իրականացում |
Սպառողների առողջության համար սննդամթերքի ազգային համակարգի աստիճանական մոտարկում (ներդաշնակեցում) Եվրամիության չափանիշներին |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
4. Պարենային անկախության մակարդակի բարձրացում |
4.1. Կենսապես կարևորագույն սննդամթերքի տեղական արտադրության խթանում, ինքնաբավության մակարդակի բարձրացում |
Ազգային պարենային հաշվեկշռում ընդգրկված սննդամթերքի ինքնաբավության մակարդակն էներգետիկ արժեքով հաշվարկված՝ 2012 թ. կկազմի 60 տոկոս, 2013 թ.` 64 տոկոս և 2014 թ.՝ 70 տոկոս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
|
4.2. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, բազմամյա տնկարկների տարածքների, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացում |
Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածքները կկազմեն` |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
4.3. Բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքների (հումքի) արտադրության ծավալների ավելացում |
Բուսաբուծական և անասնապահական մթերքների համախառն արտադրանքը կկազմի` |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
4.4. Ագրովերամշակման ոլորտում գործող ընկերությունների կողմից պտուղ-բանջարեղենի և խաղողի գնումների կանխատեսվող ծավալների և տեսականու մոնիթորինգի իրականացում: Գյուղատնտեսական հումքի գնումների ընթացքում օպերատիվ տեղեկատվության պարբերաբար հավաքագրում և ամփոփում |
Պտուղ-բանջարեղենի և խաղողի կանխատեսվող ծավալներով գնումների ապահովմանը խոչընդոտող գործոնների և առկա խնդիրների բացահայտում և հնարավորինս աջակցություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
||
4.5. Սննդամթերքի արտադրության, արտահանման և ներմուծման տեսականու և ծավալների մոնիթորինգի իրականացում |
Ըստ տեսականու՝ սննդամթերքի ինքնաբավության մակարդակի բացահայտում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
||
4.6. Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիական տնտեսու-թյունների հետ հումքի գնման պայմանագրերի կնքման ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքագրում |
Գյուղատնտեսական մթերքի երաշխավորված իրացման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկման ապահովում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
||
5. Գյուղատնտեսու-թյան ոլորտի ենթա-կառուցվածքների գործունեության բարելավում |
5.1. Գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի (լոգիստիկ ենթակառուցվածքի) զարգացմանն աջակցություն |
Գյուղատնտեսական մթերքների իրացման արդյունավետ մեխանիզմների ներդրում Գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակի և գյուղատնտեսությունում եկամուտների բարձրացում Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում և ճյուղի արդյունավետության բարձրացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
|
5.2. Հակակարկտային ծառայության վերականգնման միջոցառումների իրականացում |
Բերքի կորստի նվազում, բնակչության եկամուտների ավելացում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
6. Տարածքային համաչափ զարգացմանն ուղղված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման բարելավում ու կառավարման կատարելագործում |
6.1. Մատակարարվող խմելու ջրի և մատուցվող ծառայությունների որակի բարելավում, ջրի կորուստների կրճատում, իսկ հեռանկարում` խմելու ջրի շուրջօրյա ջրամատակարարում 6.2. Ջրամատակարարման համակարգի անվտանգ շահագործում, օրվա կարգավորիչ ջրավազանների վերականգնում և նորերի կառուցում 6.3. Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում 6.4. Գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների իրականացման ուղղությամբ առաջարկությունների մշակում 6.5. Նոր ներդրումային ծրագրերի համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում և ծրագրերի իրագործում |
Ասիական զարգացման բանկի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման վարկերի բանկի, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող` Ջրամատակարարման և ջրահեռացման {սեկտորի} ծրագրի, «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» ծրագրի (I և II փուլ), Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորում) իրականացման ապահովում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցում, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերանորոգում Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային ծրագրերի ներգրավման և իրագործման ուղղությամբ միջոցառումների իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ |
Վարկային և դրամաշնոր-հային համաձայնա-գրերով նախատեսված չափաքանակ-ներով, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավա-րության համաֆինան-սավորմամբ |
6.6. Ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների և ջրային համակարգերի կառավարման բարեփոխումների շարունակականություն |
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում մասնավոր կառավարման գործընթացի շարունակության ապահովում «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում մասնավոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ցուցանիշների կատարման ապահովում Ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդում, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում Ջրամատակարար ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե Համաշխար-հային բանկ Գերմանական վերակառուց-ման և զարգացման բանկի (ԳՎԶԲ-KfW) վարկեր |
Վարկային և դրամաշնոր-հային համաձայ-նագրերով նախատեսված չափաքանակնե-րով, ինչպես նաև ՀՀ կառավա-րության համաֆինան-սավորմամբ | |
6.7. ՋՕԸ-ների ֆինանսական վիճակի բարելավում՝ ամրապնդելով ընթացիկ ծախսածածկման հնարավորինս բարձր մակարդակի ապահովումը |
Ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ջրօգտա-գործողների ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավում ու ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացում ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարների չափով` հիմքում դնելով բյուջետային չափաքանակ-ները | |
6.8. Ոռոգման ծառայու-թյունների մատչելիության մակարդակի բարձրացում, մատուցման շարունակա-կանության ապահովում և արդյունավետության բարձրացում. ոռոգման ոլորտի կազմա-կերպությունների ֆինան-սական կենսունակության բարելավում, ոռոգման համակարգերի և ենթակա-ռուցվածքի պահպանում, բարելավում և արդիակա-նացում, ՀՀ կառավարու-թյան 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում |
Ոռոգման ջրի մատչելիության մակարդակի բարձրացում, անխափան ջրամատակարարման ապահովում, ինքնարժեքի իջեցում, համակարգի շահագործման հուսալիության բարձրացում ՀՀ կառավարության և Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված թունելի որոշ հատվածների վերականգնում, վերանորոգում և շինարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2012-2014 թթ. |
Համաշխար-հային բանկ Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամ ՀՀ պետական բյուջե |
||
7. Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի մելիորատիվ վիճակի բարելավում |
7.1. Կոլեկտորադրենաժա-յին ցանցերի մաքրման և նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացում |
Կոլեկտորադրենաժային ցանցերի վիճակի բարելավում, պատշաճ պահպանում և արդյունավետ շահագործում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներին համապատաս-խան |
8. Բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովում |
8.1. Բնակչության շրջանում առողջ և անվտանգ սնուցման սկզբունքների քարոզչություն, հիգիենիկ գիտելիքների տարածում |
Սննդային գործոնով պայմանավորված՝ հիվանդությունների ու սննդային թունավորումների կանխարգելում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
|
9. Բնակչության պարենային անվտանգության բնագավառում սնուցման լիարժեքության ապահովմանն ուղղված քաղաքականության իրականացում |
9.1. «Նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբա-նությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառա-վարության որոշման նախագիծը ՀՀ կառավա-րություն ներկայացնելը |
Բնակչության լիարժեք սնուցման նպաստում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2013 թ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
|
9.2. Սննդում յոդի անբավարարության հիմնախնդրի և դրա կանխարգելման վերաբերյալ քարոզչություն, հիգիենիկ գիտելիքների տարածում |
Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազեցում և կանխարգելում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
9.3. Կերակրի աղում յոդի պարունակության շարունակական մոնիթորինգի իրականացում |
Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազեցում և կանխարգելում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
9.4. Սննդում միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացում |
Միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազում և կանխարգելում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամ |
170000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ | |
9.5. Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության վերաբերյալ ազգային օրենսդրության մշակում |
Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցմանը նպաստումը` կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կարգավորման միջոցով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
9.6. Վաղ հասակի երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի և իրականացման գործողությունների ծրագրի մշակում և ներդրում |
Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցմանը նպաստում` բժշկական անձնակազմի գիտելիքների և գործելակերպի բարելավման միջոցով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
10. Կենսապաշարների ապօրինի օգտագործման բացառում, էկոհամակարգերի վրա բացասական ներգործության մեղմացում |
10.1. Կենսապաշարների պահպանության ոլորտում բնապահպանական տեսչական աշխատանքների իրականացում |
Պետական վերահսկողության ուժեղացման և արդյունավետության բարձրացման արդյունքում կենսապաշարների ապօրինի օգտագործման դեպքերի կանխարգելում (նվազեցում), դրանց նպատակային օգտագործման նպաստում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012-2014 թթ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
|
10.2. Ըստ հանրապետության մարզերի` կենսաբանական ռեսուրսների հաշվառում, առավել օգտագործվող օգտակար բուսատեսակների և որսակենդանիների բացահայտում, առավել կարևոր բուսական (կենդանական) տեսակների պաշարների գնահատում, դրանց հավաքի/որսի չափաքանակների որոշում |
Պարենային նշանակություն ունեցող արժեքավոր կենսառեսուրսների հաշվառման, պաշարների գնահատման և օգտագործման ենթակա քվոտաների սահմանման արդյունքում կենսապաշարների օգտագործման նորմավորման և դրա միջոցով` պահպանության ապահովմանը նպաստում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ |
2013-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
10.3. Ագրոկենսաբազմազա-նության, մասնավորապես` պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող գենետիկական ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատում, դրանց պահպանությանը և վերականգնմանն ուղղված հարմարվողականության (ադապտացիոն) միջոցառումների մշակում ու իրականացում |
Գենետիկական ռեսուրսների վրա կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի փոփոխության հնարավոր վտանգի կանխորոշում և կանխարգելում` հասանելի լավագույն հարմարվողական (ադապտացիոն) տեխնոլոգիաների ներմուծմամբ և ներդրմամբ |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
11. Սևանա լճի պարենային նշանակություն ունեցող ձկների արդյունագործական պաշարների վրա բացասական ներգործության կանխում (մեղմում) |
11.1. Սևանա լճում ձկների և խեցգետնի արդյունագործական պաշարների ուսումնասիրություն |
Սևանա լճի ձկների և խեցգետնի կենսաբանական չափանիշների որոշում և տարեկան արդյունագործական պաշարների գնահատում |
ՀՀ բնապահպանության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
22578 |
11.2. Ձկան պաշարների համալրում |
Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների պաշարների համալրում |
ՀՀ բնապահպանության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2012-2014 թթ. |
ՀՀ պետական բյուջե |
տարեկան ոչ պակաս՝ 60000.0 | |
12. Բնական ռեսուրսների (հողային, ջրային) կառավարման արդյունավետության բարձրացում |
12.1. Հողերի պահպանության ոլորտում բնապահպանական տեսչական աշխատանքների իրականացում |
Պետական վերահսկողության ուժեղացումը կնպաստի հողերի աղտոտման և դեգրադացիայի կանխար-գելմանը (նվազեցմանը) և հողերի նպատակային օգտագործմանը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012-2014 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
|
12.2. Հայաստանում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մասին 4-րդ ազգային զեկույցի 2-րդ փուլի իրականացում |
2010-2011 թթ. ժամանակահատվածում Հայաստանում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մասին տեղեկատվության և իրականացված աշխատանքների վերաբերյալ հանրությանն իրազեկում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
12.3. Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի վերանայում/ համապատասխանեցում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության հետ |
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հողերի կայուն կառավարման, արդյունավետ օգտագործման ու պահպանության համապատասխան հիմքեր, ինչպես նաև տեղեկատվական բազա, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Արդյունքում նախադրյալներ կստեղծվեն հողերի կայուն կառավարման գործուն համակարգի՝ ներառյալ մոնիթորինգի համակարգի բարելավման, ինչպես նաև համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման համար |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2012-2013 թթ. |
ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ |
||
12.4. Ջրային ռեսուրսների, այդ թվում` Սևանա լճի ջրահավաք ավազանի պահպանության և կայուն օգտագործման ոլորտում պետական վերահսկողության ուժեղացում` բնապահպանական տեսչության տարեկան աշխատանքային ծրագրերին համապատասխան |
Պետական վերահսկողության ուժեղացման արդյունքում ջրային ռեսուրսների աղտոտման կանխարգելում (նվազեցում), ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման նպաստում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012-2014 թթ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
||
12.5. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության համակարգի ամրապնդման և հզորացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Բնապահպանական պետական վերահսկողության կատարելագործված համակարգի առկայության շնորհիվ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման ապահովում՝ դրանով իսկ կանխարգելելով, մասնավորապես, ջրային և ձկնային պաշարների ապօրինի օգտագործումը: |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012-2014 թթ. |
Արտաքին աղբյուրների հաշվին ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ |
||
13. Արտակարգ իրավիճակներում հնարավոր պարենային ճգնաժամերի առաջացման կանխարգելում |
13.1. Արտակարգ իրավիճակներում բնակչության կենսաապահովման պլանավորման գործընթացները կանոնակարգող նորմատիվ-մեթոդական փաստաթղթի մշակում և տեղայնացում |
Արտակարգ իրավիճակներում պարենային անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովում` մեթոդաբանական ուղեցույցի միջոցով |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Մինչև 2014 թ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
|
14. Սննդամթերքի պետական պահուստ-ների ստեղծում և թարմացում: Մարդասիրական օգնություն ցուցա-բերելու, արտակարգ իրավիճակները կանխելու կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանք-ները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական ու անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքներ և քաղաքացիական միջոցառումներ իրականացնելու համար պետական պահուստի կազմում, օպերատիվ ֆոնդի ստեղծում |
14.1. «Պետական նյութա-կան պահուստի մասին» «Պետական նյութական պահուստի օպերատիվ ֆոնդի անվանացանկը և կուտակման նորմաները հաստատելու մասին» և «Պետական նյութական պահուստի օպերատիվ ֆոնդի պահպանման, բացթողման, բաշխման և օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Պարենային անվտանգության ապահովում և մակարդակի բարձրացում Արտակարգ իրավիճակներում տուժած բնակչության կենսաապահովում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
|
15. Պարենային ճգնաժամի դեպքում շուկայի կարգավո-րում` ինտերվենցիոն միջամտությամբ |
15.1. «Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային ինտերվենցիաների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Պարենային ճգնաժամի դեպքում շուկայի կարգավորում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012 թ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
|
16. Ռազմական դրու-թյան կամ արտակարգ իրավիճակների պայ-մաններում հնարավոր պարենային ճգնա-ժամերի կանխար-գելման նպատակով պետական պահուս-տում կուտակվող սննդամթերքի անվա-նացանկի, կուտակման չափերի և ժամկետների հստակ և իրա-տեսական (օպտիմալ) սահմանում Պետական պարե-նային պահուստնե-րում առաջնահերթ կերպով կուտակվող, ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող սննդամթերքի կուտակման չափերի սահմանում |
16.1. «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Կենսապես կարևորագույն սննդամթերքի կուտակման չափերի սահմանում (բնակչության և հատուկ սպառողների երկու ամսվա պահանջարկի ծավալների չափով) հնարավոր պարենային ճգնաժամերի կանխարգելում, սննդամթերքի հուսալի պահուստների ստեղծում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. |
Ֆինանսավո-րում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |