Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.10.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.25/5(879) Հոդ.56.2
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.10.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
14.10.2011
Дата вступления в силу
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0883/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0883/02/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Ա. Թումանյան

Դատավորներ՝  Լ. Գրիգորյան
                                    Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

 

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ֆլորա Զաքարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձինք Արփիկ Վարդանյանի, Տիգրան Ղազարյանի` դրամական փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու, վնասը փոխհատուցելու, տոկոսները, կատարած փաստաբանական ծախսերը բռնագանձելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ֆլորա Զաքարյանը պահանջել է Քաղաքապետարանին պարտավորեցնել Երևանի Արաբկիր 8-րդ փողոցի (Գուլակյան) թիվ 85 տան իրացման կապակցությամբ 26.06.2003 թվականի պայմանագրով հատկացված բնակարանի փոխարեն տրամադրել դրամական փոխհատուցում` Երևանի Արաբկիր համայնքի բազմաբնակարան բնակելի տների բնակարանների շուկայական միջինացված արժեքներին համապատասխան, ինչպես նաև հատուցել կրած վնասներն ու բռնագանձել չվճարված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված տոկոսները:

Երևանի քաղաքացիական դատարանի 25.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 25.12.2008 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.11.2009 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում Ֆլորա Զաքարյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել 26.06.2003 թվականին կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունը` վճարել պայմանագրով հատկացված բնակարանի փոխհատուցման գումարը` 13.198,2 ԱՄՆ դոլարին համարժեք 3.985.856 ՀՀ դրամը, հատուցել 17.479.144 ՀՀ դրամի չափով կրած վնասները, բռնագանձել պայմանագրով չվճարված 3.985.856 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 26.06.2003 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը, ճանաչել ամուսնու` Ջեմիկ Ղազարյանի` 26.06.2003 թվականին կնքված պայմանագրով նախատեսված գույքային իրավունքների նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, ինչպես նաև բռնագանձել փաստաբանական ծառայության համար վճարված 600.000 ՀՀ դրամը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 24.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.07.2011 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի և Նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 24.03.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 27.07.2011 թվականի հաշտության համաձայնությունը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացած հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով կողմերի 27.07.2011 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել կողմերի միջև կնքված 27.07.2011 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

 «ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

 ք. Երևան

 27 հուլիսի 2011թ.

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար` Է. Կարապետյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, այսուհետ` Պատասխանող,

 Ֆլորա Զաքարյանը (անձնագիր` AB 0477275, տրված 26.05.1997թ. 004-ի կողմից) հաշվառված ՀՀ ք. Երևան, Կոմիտաս 30-103 հասցեում, այսուհետ` Հայցվոր,

 Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի կանոններով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայցվորի կողմից 14.07.2011թ-ին ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված` «հաշտության համաձայնություն կնքելու մասին հայտարարությունը» կնքում են սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ նաև` Համաձայնություն) հետևյալի մասին:

 1. Կողմերը` թիվ ԵՔԴ/0883/02/08 քաղ. գործն ըստ հայցի Ֆլորա Զաքարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության, 3-րդ անձինք` Արփիկ Վարդանյանի և Տիգրան Ղազարյանի` դրամական փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու, տոկոսներ բռնագանձելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների և կատարված փաստաբանական ծախսերի պահանջի վերաբերյալ, ավարտում են հաշտության համաձայնությամբ և կնքում են հաշտության համաձայնություն (այսուհետ` Համաձայնություն) հետևյալ պայմաններով.

 1.1 Պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունը պարտավորվում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. թիվ 683 որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում և Հայցվորի հետ 26.06.2003թ-ին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրի հիման վրա որպես փոխհատուցում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 13 կետի և ՀՀ կառավարության 07.08.2000թ. թիվ 436 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սույն հաշտության համաձայնությունը հաստատած դատական ակտի հիմքով Հայցվորին տրամադրել 19.260.000 ՀՀ դրամ (նշված գումարը հանդիսանում է սույն հաշտության համաձայնության կնքելու օրվա դրությամբ Երևան քաղաքում 26.06.2003թ-ի պայմանագրով հատկացման ենթակա 75 քմ ընդհանուր մակերեսով 3 սենյականոց բնակարանի միջինացված գինը, որը կազմում է 1 քմ = 256.800 ՀՀ դրամ (75 քմ. X 256.800 = 19.260.000 ՀՀ դրամ) ընդհանուր արժեքով հասարակ փոխանցելի մուրհակ:

 2. Կողմերը հաստատում են, որ սույն Համաձայնության կնքման և դատարանի կողմից հաստատվելու պարագայում փոխանցելի մուրհակի տրամադրումից հետո կողմերն իրար նկատմամբ միմյանց միջև եղած հարաբերություններից բխող այլևս ոչ մի դրամական պարտավորություն (ներառյալ` վնասի հատուցման, բանկային տոկոսի, ներկայացուցչին վճարվող վարձատրության և այլն) չունեն և հետագայում որևէ պահանջ չեն կարող ներկայացնել:

 3. Սույնով կողմերը հաստատում են, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճռաբեկ բողոքի համար նախօրոք վճարված պետական տուրքի հարցը համարվում է լուծված, իսկ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2011թ-ի վճռում նշված 441.300 ՀՀ դրամի պետական տուրքի գումարը ենթակա է վճարման ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 4. Սույն Համաձայնությունն ուժի մեջ է մտնում այն հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, կազմված է 3 օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ` մեկական օրինակ կողմերի և մեկ օրինակ ՀՀ վճռաբեկ դատարանի համար:

 5. Սույն Համաձայնությունը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

 

Պատասխանող`

ՀՀ ֆինանսների նախարարություն

Աշխատակազմի ղեկավարի

պաշտոնակատար` Է. Կարապետյան

(ստորագրություն), (կնիք)

Կ.Տ ք. Երևան, Մելիք-Ադամյան 1»:

Հայցվոր`

Ֆ. Զաքարյան`

(ստորագրություն)

ք. Երևան, Կոմիտաս 30-103

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2011 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան