Գլխավոր տեղեկություն
Номер
N 1542-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.09/60(863) Հոդ.1539
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.11.2011
Дата вступления в силу
19.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2011 թվականի N 1542-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 348-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերով.

2) 1-ին կետի 2-րդ ենթակետում «քաղաքացիների» բառը փոխարինել «անձանց» բառով, իսկ «10.9» թիվը` «5.319» թվով.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` առաջարկել Ձորաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարին սեփականատիրոջ հետ, հողամասերի նպատակային նշանակության փոփոխմամբ պայմանավորված, հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման տարաժամկետման գործընթացն իրականացնել համաձայն N 3 հավելվածի, և ամրագրել պարտավորություն՝ 3 տարվա ընթացքում` համամասնորեն վճարել կադաստրային արժեքների տարբերության չվճարված մասը:

3. Պայմանագրով ամրագրել նաև պայման` սույն որոշման 2-րդ կետով սահմանված վճարները չվճարելու, վճարելուց հրաժարվելու կամ վճարման ցանկացած մասնաբաժինն ավելի քան մեկ ամիս ուշացնելու դեպքում պայմանագիրն օրենքով սահմանված կարգով լուծելու և գումարները չվերադարձնելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության արդյունքում հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման ժամկետ սահմանելու մասին» N 537-Ն որոշման 1-ին կետից հանել «2007 թվականի մարտի 1-ի N 348-Ն» բառերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 2
Երևան

 

 

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1542-Ն որոշման

 

  

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 1-ի N 348-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1542-Ն որոշման

 

  

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 1-ի N 348-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1542-Ն որոշման

 

  

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 1-ի N 348-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան 

 ____հոկտեմբերի 2011 թ.

 

Ձորաղբյուր համայնքը (այսուհետ` պարտատեր), ի դեմս համայնքի ղեկավար Ա. Մուքայելյանի, մի կողմից, և «Վաշինգտոն Քեփիթլ Էսքրոու Ընդ Թրասթ» ՓԲԸ-ն, այսուհետ` «պարտապան», ի դեմս տնօրեն Գևորգ Հովսեփյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն` պարտապանը պարտավորվում է իր նախաձեռնությամբ ՀՀ կառավարության __.__2011 թ. N ___ որոշմամբ նպատակային նշանակությունը փոխված հողամասերի կադաստրային արժեքների տարբերության` սույն պայմանագրի կնքման պահին չվճարված մասը, որը կազմում է __________ ՀՀ դրամ, վճարել տարաժամկետ վճարման կարգով ՀՀ կառավարության __.__2011 թ. N ___ որոշման ուժի մեջ մտնելուց հետո` հետևյալ ժանկետներում.

 ____________ դրամը` մինչև 31.12.2012 թ.` իր հայեցողությամբ որոշված մասնաբաժիններով,

 ____________ դրամը` 01.01.2013-31.12.2013 թթ. ընթացքում` իր հայեցողությամբ որոշված մասնաբաժիններով,

 ____________ դրամը` 01.01.2014-31.12.2014 թթ. ընթացքում` իր հայեցողությամբ որոշված մասնաբաժիններով:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Պարտատերն իրավունք ունի`

1) պարտապանից պահանջելու վճարել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված վճարները.

2) սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված վճարման ժամկետներից յուրաքանչյուրի 30 օրը գերազանցող խախտման դեպքում պահանջելու լուծել սույն պայմանագիրը, ինչի դեպքում հողամասերի կադաստրային արժեքի տարբերությունից պայմանագրի լուծման պահի դրությամբ պարտապանի կողմից կատարված վճարումները պարտապանին չեն վերադարձվում.

3) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։

2.2. Պարտատերը պարտավոր է`

1) սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները ստանալու դեպքում պարտապանին տրամադրել համապատասխան վճարումների կատարումը հավաստող ստացական (ստացականները).

2) չխոչընդոտել սույն պայմանագրով նախատեսված պարտապանի իրավունքի իրականացմանը:

2.3. Պարտապանն իրավունք ունի`

1) պարտատիրոջից պահանջելու ընդունել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները.

2) պարտատիրոջից պահանջելու տրամադրել համապատասխան վճարումների կատարումը հավաստող ստացականը (ստացականները).

3) օգտվելու ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված այլ իրավունքներից:

2.4. Պարտապանը պարտավոր է`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով վճարել սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված տարբերությունները:

 

3. Պայմանագրի գործողության ժամկետը և դրա դադարումը

 

3.1. Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է ------- ------------------ ---- թ-ից մինչև -------- ---------------------- ------- թ. և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

3.2. Սույն պայմանագիրը դադարում է`

1) պայմանագրի կատարմամբ.

2) սույն պայմանագրի 3.1-ին կետում նշված պայմանգրի ժամկետը լրանալու դեպքում.

3) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

4) պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրի վաղաժամկետ լուծելու դեպքում:

 

4. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

4.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրվելու պահից:

5.2. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով` երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

5.3. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել կողմերի համաձայնությամբ: Սույն պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն գրավոր և ստորագրվեն կողմերի կողմից:

5.4. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություններ ձեռք չբերվելու դեպքում` վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

6. Կողմերի գտնվելու վայրը և ստորագրությունները

 

 Պարտատեր

 Պարտապան

 

 

  Ձորաղբյուր համայնք
Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր

 «Վաշինգտոն Քեփիթլ Էսքրոու Ընդ Թրասթ» ՓԲԸ
ք. Երևան, Մ. Խորենացու 4-2

 

 

 Համայնքի ղեկավար Ա. Մուքայելյան

 Տնօրեն Գ. Հովսեփյան

 

 

 --------------------------------

 --------------------------------

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

 

Կ.Տ .

Կ.Տ. »:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան