Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 179-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2007.09.19/15(48) Հոդ.26
Принят
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Дата принятия
24.07.2007
Подписан
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ
Дата подписания
24.07.2007
Дата вступления в силу
29.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ  թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2007 թվականի թիվ 179-Ն

քաղ. Երևան

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05.02.07 Թ. ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով.

Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 05.02.07 թ. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի վարչական տարածքում 2007 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 3-Ն որոշման 5-րդ և 6-րդ կետերը և այն լրացնել նոր կետով՝ հետևյալ խմբագրությամբ.

1.1. 10. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և /կամ/ ծխախոտի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և /կամ/ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝

ա) հիմնական շինությունների ներսում՝ 15000 դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում՝ 15000 դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար։

1.2. 11. Համայնքի տարածքում՝

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար՝ 350 դրամ՝ յուրաքանչյուր օրվա համար.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար՝ 300000 դրամ՝ ընթացիկ տարվա համար.

գ) համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար - 50000 դրամ յուրաքանչյուր տարվա համար։

(1.2.11 կետը լրաց. 10.10.07 թիվ 223-Ն)

2. 7-րդ կետը լրացնել նոր՝ «ե» և «զ» ենթակետերով՝

ե) առևտրի օբյեկտների համար՝ 50000 դրամ՝ ընթացիկ տարվա համար.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 200000 դրամ՝ ընթացիկ տարվա համար։

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2007, թիվ 223-Ն 24.11.2007, թիվ 179-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան