Գլխավոր տեղեկություն
Номер
N 1259-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.12.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2011
Дата вступления в силу
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2011 թվականի N 1259-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Ավետիսյան- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ղուկասյան- «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ» բառերով.

2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ծ. Կարապետյան- Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Տ. Յավրումյան- Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրոս» բառերով,

բ. «Ժ. Յայլոյան- Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Դալլաքյան- Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրոս» բառերով,

գ. «Վ. Վարագյան- Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Պողոսյան- Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

դ. «Ս. Հովսեփյան- Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Հ. Հաջաթյան- Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,

ե. «Կ. Խաչատրյան- Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Վ. Չալոյան- Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,

զ. «Ա. Ղալումյան- Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Հ. Ազգալդյան- Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրոս» բառերով,

է. «Ա. Հաջաթյան- Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Մ. Մելիքսեթյան- Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան