ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2007 թվականի թիվ 88
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունները և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով.
Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի ավագանին որոշում է`
1 |
2008 թ. համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը |
Դրույքա-չափը |
1.1 |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝ |
|
- հիմնական օբյեկտների համար |
||
ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
75000 | |
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝ |
||
բա) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
100000 | |
բբ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 | |
բգ) 1001 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000 | |
- ոչ հիմնական շինությունների տեղադրման համար |
||
գ) մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
15000 | |
դ) 20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
25000 | |
1.2 |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝ |
|
1.4 |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար |
|
- հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար |
21875 | |
- ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար |
12500 | |
1.5 |
Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության տեղական տուրք |
|
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության յուրաքանչյուր օրվա համար |
350 | |
1.6 |
Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար |
350000 |
1.7 |
Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար |
|
ա) առևտրի օբյեկտների համար |
50000 | |
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
175000 | |
գ) բաղնիքների (սաունաների) համար |
250000 | |
դ) խաղատների կազմակերպման համար |
0 | |
ե) շահումով խաղերի կազմակերպման համար |
500000 | |
զ) վիճակախաղերի կազմակերպման համար |
150000 | |
1.8 |
Համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար |
5000 |
1.9 |
Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է |
|
- ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
2000 | |
- թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
3000 | |
- այլ արտաքին գովազդի համար |
1500 | |
- դատարկ գովազդային վահանակների համար |
700 | |
1.1 |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար |
1000 |
2 |
Համայնքի տարածքում արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար |
1000 |
2.1 |
Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար թաղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10000 |
- մինչև 20 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում |
30000 | |
- 20 քմ-ից 100 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում |
50000 | |
2.3 |
Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար թաղապետարանի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
5000 |
Թաղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար |
5000 |
Համայնքի ղեկավար՝ |
Ա. Քոթանջյան |