Գլխավոր տեղեկություն
Номер
N 1479-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.10.31/58(861).1 Հոդ.1490.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2011
Дата вступления в силу
01.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2011 թվականի N 1479-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 14-16-ը կայացած հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովի կազմակերպման աշխատանքների (Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձակալություն և համերգային ծրագրի կազմակերպում) ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 20,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայությունների ձեռքբերում» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 14-16-ը կայացած հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովի կազմակերպման աշխատանքների (Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձակալություն և համերգային ծրագրի կազմակերպում) իրականացման ծառայությունը ձեռք է բերում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 26
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1479-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում՝

 

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(20,000.0)

     

այդ թվում՝

 
 

02

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

(20,000.0)

     

այդ թվում՝

 
   

01

Գյուղատնտեսություն

(20,000.0)

     

այդ թվում՝

 
     

11. Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին

(20,000.0)

     

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

(20,000.0)

     

որից՝

 
     

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

(20,000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

20,000.0

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

20,000.0

     

 այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

20,000.0

     

այդ թվում՝

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

20,000.0

     

ՀՀ կառավարություն

20,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1479-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

անվանումը

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

20,000.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

20,000.0

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

20,000.0

Դահլիճի վարձակալության ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

11,500.0

Համերգային ծրագրի կազմակերպում

ԲԸԱՀ

դրամ

1

8,500.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1479-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

 ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն

Նկարագրությունը
Սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին բարձր վերարտադրության սերմացուի տրամադրում

Ը010

ԾՏ01

Շահառուների քանակը

Պետական աջակցության տրամադրման ենթակա տարածքը (հա)

 

0.0

Գումարը (հազ. դրամ)

 

x

(20,000.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

մեկ անգամ

0.0

Շահառուների ընտրության չափանիշները
Յուրաքանչյուր տարվա բյուջեով ընտրված մարզերի հողատերերը

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը010 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքի և դրա վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան