ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԷրեբունԻ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2007 թվականի թիվ 3-Ն
քաղ. Երևան
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2006 թ. ապրիլի 27-ի «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները և Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 640-Ն որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ և 25-րդ կետերի պահանջներով.
Էրեբունի թաղային համայնքի ավագանին որոշում է`
Արտաքին գովազդի միջոց տեղադրելու նպատակով Երևանի քաղաքապետի որոշմամբ Էրեբունի թաղային համայնքին տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի մեկ քառակուսի մետրի վարձակալության չափը տարվա համար սահմանել 2000 դրամ։
Համայնքի ղեկավար՝ |
Մ. Սեդրակյան |