Գլխավոր տեղեկություն
Номер
N 330-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.410
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2011
Дата вступления в силу
14.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2011 թվականի N 330-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետությունում գարու արտադրությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության մարզպետներին հանձնել ծրագրով սահմանված չափաքանակներով էլիտային վերարտադրության սերմացուները` գյուղացիական տնտեսավարող սուբյեկտներին բաշխելու նպատակով.

2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել սերմացուների բաշխումը մարզերին և տեղափոխումը համապատասխան մարզկենտրոններ` պայմանագիր կնքելով Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան գարու էլիտային վերարտադրության սերմացուի բաշխումը մարզի տնտեսավարող սուբյեկտներին.

2) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան գարու էլիտային վերարտադրության սերմացուի դիմաց գանձվող գումարների հավաքագրումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար բացված նպատակային հաշվին.

3) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին։

5. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 23-րդ կետով նախատեսված` վերադարձվող գումարները հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ընդլայնմանը նպատակաուղղելու գործընթացն ու դրա մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման 5-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 8
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 330-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Ներմուծեք նկարագրությունը_1257

ԵՐԵՎԱՆ– 2011


Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

I. Հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության բնագավառում ստեղծված իրավիճակը

II. Ծրագրի նպատակը և խնդիրները

III. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և պահանջվող ներդրումները

IV. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

V. Առաջարկություններ

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. 2010 թվականի բնակլիմայական անբարենպաստ պայմանները բացասական ազդեցություն են թողել հանրապետության գյուղատնտեսության բնագավառի և հատկապես հացահատիկային մշակաբույսերի արտադրության վրա:

2. Գյուղատնտեսությունում առաջնահերթ կարևոր ենթաճյուղերում նպատակային քաղաքականություն իրականացնելու և առկա ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ հնարավոր է որոշակիորեն լուծել բնագավառում ծագած մի շարք խնդիրներ:

3. Քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի գյուղատնտեսական ծագման արտադրանքի ծավալի աճին, տեղական արտադրանքով ներմուծման փոխարինմանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը, որը պահանջում է պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառում:

4. Հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտը երկրի ընդհանուր ռազմավարությունում այն պետք է ունենա առանցքային դեր:

5. Հանրապետության պարենային հաշվեկշռի տվյալները վկայում են, որ մի շարք մշակաբույսեր ունեն գրեթե ինքնաբավության մակարդակ (կարտոֆիլը, բանջարեղենը, բոստանը, խաղողը և պտուղը, ներկրվում են հիմնականում մերձարևադարձային պտղատեսակներ): Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ և առաջնահերթ խնդիրը դրանց արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումն է, մասնավորապես, դա վերաբերում է պարենային գարուն:

6. Առաջնահերթ խնդիր է սեփական արտադրության հաշվին անասնակերով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

7. Ստորև ներկայացվում են 2005-2009 թվականներին գարնանացան գարու ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի տվյալները`

Տարեթիվը

Ցանքատարածությունը
(հա)

Միջին բերքը
(ց/հա)

Համախառն բերքը
(տոննա)

2005

62404

16.7

103851

2006

59354

10.1

45792

2007

62253

25.1

154207

2008

63745

22.4

142712

2009

65907

22.0

140553

Միջինը

62733

18.7

117423

8. Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում ձևավորվել էր գիտաարտադրական հզոր, հանրապետության պահանջները հիմնականում բավարարող սերմնաբուծության համակարգ, որը ներառում էր հանրապետական նշանակության գիտաարտադրական միավորումներ, էլիտային և մասնագիտացված սերմնաբուծական տնտեսություններ: Սերմնաբուծության նպատակով մշակության տակ էին դրված հանրապետության ամենաբերրի հողերը` շուրջ 30000 հեկտար ջրովի վարելահող, սերմնաբուծության բոլոր օղակներն ունեին երաշխավորված ֆինանսավորում, սերմերի իրացման կենտրոնացված, վճարունակ համակարգ և նյութատեխնիկական հզոր բազա:

9. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն հացահատիկի սերմերի արտադրության գծով ներկայումս հանրապետությունում գործում են սերմնաբուծական պետական 2 տնտեսություն` «Գյումրիի սելեկցիոն կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման ու հողատարածքների ընդարձակման:

10. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև մասնավոր տնտեսավարողներ և սերմնաբուծական մի շարք միություններ` «Սյունիքի սերմ արտադրողների իրավաբանական անձանց միությունը», «Սյունիքի ֆերմերների միությունը», «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը և «Սերմարտադրողների աջակցության միությունը»: Սակայն, նշված տնտեսություններն ինչպես արտադրանքի որակական, այնպես էլ ծավալային առումով չեն բավարարում հանրապետության սերմերի նկատմամբ պահանջարկը:

11. Սերմնաբուծությունը, որպես գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոէկոլոգիական և գենետիկական բազմազանության վերարտադրության համակարգ, անփոխարինելի նշանակություն ունի բուսաբուծության զարգացման գործում: Ներկայումս հանրապետության բուսաբուծության ոլորտի լուծում պահանջող հիմնահարցը սերմնաբուծության զարգացմանն ուղղված արդյունավետ միջոցառումների իրականացումն է, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ:

12. Գարու սերմնաբուծության ոլորտում ծագած խնդիրներին լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 451-Ա որոշմամբ հաստատվել է ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման 2007-2011 թվականների ծրագիրը, որի հիմնական նպատակը հացահատիկային ճյուղի արդյունավետության բարձրացման միջոցով հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալներն ավելացնելն է և արդյունքում ինքնապահովության մակարդակը բարձրացնելը:

13. Ծրագրի իրականացման համար նախատեսված գումարները 2008 թվականից սկսած կրճատվել են: Նույնիսկ նման պայմաններում հացահատիկի բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուների 1 կգ-ի գինը 2007 թվականին` 200-220 դրամի փոխարեն ներկայումս կազմում է 140-160 դրամ: Ծրագրի իրականացումը նպաստել է նաև հացահատիկային մշակաբույսերի` հատկապես գարու բերքատվության բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում 2010 թվականին արտադրվել է գարնանացան գարու 237 տոննա սուպերէլիտային և էլիտային սերմացու:

14. Ծրագրի շրջանակներում արտադրված սերմացուներից, սերմնաբուծական պետական կազմակերպությունների և սերմնաբուծությամբ զբաղվող մասնավոր ֆերմերների կողմից տարեկան արտադրվում է ևս շուրջ 250 տոննա բարձր վերարտադրության սերմացու: Այսինքն, հանրապետության գարու ցանքերի շուրջ 3.5%-ն է կատարվում բարձր վերարտադրության սերմացուներով:

15. Վերջին տարիներին հանրապետությունում կազմակերպվում են ICARDA-ի, SIMIT-ի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի լայնամասշտաբ փորձարկումներ:

16. Ստորև ներկայացվում են հանրապետության տարբեր գոտիներում գարու 1 հեկտարի մշակության համար կատարվող ծախսերը, ստացվող միջին բերքը և զուտ եկամուտները`

Մշակաբույսը

1 հա-ի
հաշվով կատարվող ծախսերը
(հազ. դրամ)

Միջին բերքը
(ց/հա)

1 կգ-ի իրացման միջին գինը (դրամ)

Հասույթը
(հազ.
դրամ)

Զուտ եկամուտը
(հազ. դրամ)

Գարի (Արարատյան հարթավայր)

290-310

30-35

100

300-350

10-40

Գարի (անջրդի տարածքներ)

180-200

16-20

100

160-200

-20-0

17. Բարձր բերքի ստացման հիմնական գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատարումն է: Հանրապետությունում բարձր վերարտադրության սերմացուների գները կարգավորելու և տնտեսավարող սուբյեկտների համար մատչելի դարձնելու նպատակով հանրապետությունում 2007-2011 թվականներին ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում որոշակիորեն կարգավորվել է սերմնաբուծական տնտեսությունների կողմից արտադրվող սերմացուների իրացման գինը` ի հաշիվ ծրագրով նախատեսված լրավճարների: Բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) 1 կգ սերմացուն հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին վաճառվում է 140 դրամ` գործող շուկայական գնից 60 դրամով պակաս:

18. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ`

1) գրեթե բոլոր, և հատկապես հացահատիկային, մշակաբույսերի առումով առկա է որակյալ` բարձր վերարտադրության, բերքատվություն ունեցող սերմացուների մեծ պահանջարկ.

2) հողօգտագործողների համար մատչելի չեն դիզելային վառելանյութի, պարարտանյութերի և բուժանյութերի գները.

3) անջրդի պայմաններում, միավոր տարածքից, ամենաքիչ եկամուտ են ապահովում հատկապես հացահատիկային մշակաբույսերը.

4) գյուղատնտեսական մշակաբույսերի եկամտաբերությունը տարեցտարի նվազում է` մշակության նպատակով կատարվող ծախսերի մեծացման պատճառով.

5) հողօգտագործողներին պետական աջակցության (սուբսիդիա) տրամադրումը նպաստում էր տևականորեն չմշակված վարելահողերի շրջանառության մեջ ներգրավմանը, մշակության ագրոտեխնիկայի բարելավմանը և ցանքատարածությունների ու համախառն բերքի ավելացմանը:

19. Հիմք ընդունելով սերմերի նկատմամբ մեծ պահանջարկը` սորտափորձարկման նպատակով, յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է հանրապետություն ներմուծել արտերկրներում իրենց լավագույնս դրսևորած 15-20 սորտեր և դրանցից հեռանկարայինները փորձարկումների ենթարկելուց հետո շրջանացնել հանրապետությունում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

20. Ծրագրի նպատակը հանրապետությունում գարու ցանքատարածությունների և համախառն բերքի, ինչպես նաև արտադրվող որակյալ սերմացուների քանակությունների ավելացումն է:

21. Ծրագրի խնդիրն արտերկրներից 1073,08 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացուների գնումը և ներկրումն է:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

22. Ծրագրի շրջանակներում սահմանված միջոցառումները նախատեսված են իրականացնել 2011 թվականի համար:

 

Իրականացվող միջոցառումները

 

23. Նախատեսվում է արտերկրներում գրանցված, երաշխավորված կայուն և բարձր բերքատվություն ապահովող գարու սորտերից ներմուծել 1073,08 տոննա էլիտային վերարտադրության սերմացու և հատկացնել հանրապետության մարզերի հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ զբաղվել ցանկացող տնտեսավարող սուբյեկտներին՝ բերքահավաքից հետո տրված սերմացուի քանակության համար 1 կգ 100 դրամ հաշվարկով գումարը վերադարձնելու պայմանով:

24. Սերմացուն տնտեսավարող սուբյեկտին կհատկացվի մարզպետի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

25. Սերմացուն կբաշխվի ըստ մարզերի` հետևյալ չափաքանակներով`

NN
ը/կ

Մարզի անվանումը

Քանակությունը (տոննա)

1.

Արագածոտն

120

2.

Արարատ

66

3.

Արմավիր

66

4.

Գեղարքունիք

165

5.

Լոռի

160

6.

Կոտայք

66

7.

Շիրակ

140

8.

Սյունիք

103

9.

Վայոց ձոր

44

10.

Տավուշ

54.18

 

 Ընդամենը

984.18

26. Որպես նվիրատվություն ևս 50 տոննա հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

27. Հաշվի առնելով հանրապետությունում գարնանացան գարու սերմնաբուծության ոլորտում ծագած խնդիրները և որակյալ սերմացուների նկատմամբ պահանջարկը` սորտափորձարկում կազմակերպելու և արտադրական ցանքեր իրականացնելու նպատակով պետական ոչ առևտրային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված սերմարտադրողներին ծրագրով սահմանված ընդհանուր հիմունքներով հատկացնել սերմացու` համաձայն ցանկի:

28. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը հատկացնել 2.2 տոննա սերմացու` բերքահավաքից հետո տրված սերմացուի քանակության համար 1 կգ-ն 100 դրամ հաշվարկով գումարը վերադարձնելու պայմանով:

(28-րդ կետը փոփ. 01.12.11 N 1701-Ն)

29. Սերմացուն կհատկացվի 0.3 հեկտարից ավելի հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Շահառուների ցուցակները կկազմվեն ղեկավարվելով հետևյալ չափորոշիչներով`

1) գարնանացան գարու ցանվող տարածքը պետք է 2010 թվականին ցանված չլինի հացահատիկային որևէ մշակաբույսով.

2) առաջնությունը տալ`

ա. մեկ տարվանից ավելի չմշակված վարելահող ունեցող շահառուներին,

բ. ավելի մեծ հողատարածք ունեցող շահառուներին,

գ. սահմանամերձ համայնքների շահառուներին:

30. Հայաստանի Հանրապետության մարզպետը մարզում բաշխումն իրականացնում է ըստ համայնքների` բացառելով միևնույն համայնքում գարու էլիտային սերմացուների և գարու առաջին վերարտադրության միաժամանակյա տրամադրումը:

31. Բաշխումից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետարանները 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնում են վերջնական ցուցակները` համաձայն ձևի:

32. Գարու սերմացուի բաշխումն իրականացվում է մեկ հեկտարին 220 կիլոգրամ ցանքի նորմայով:

33. Նշված պայմանները բավարարելուց հետո ավելացված սերմացուն հանձնվում է այլ տնտեսավարող սուբյեկտների` մարզպետի հայեցողությամբ:

34. Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կիրականացվի մոնիթորինգ, որը կսկսվի սերմացուի բաշխման պահից և կշարունակվի մինչև բերքահավաք:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

35. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) պետական նպատակային աջակցության մեխանիզմների կիրառմամբ բնատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծում.

2) ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծում.

3) ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում.

4) երկրի ագրոպարենային համակարգում համեմատաբար կայուն իրավիճակի ձևավորում.

5) գարու մշակության եկամտաբերության բարձրացում, ցանքատարածությունների ընդարձակում և համախառն բերքի ծավալների ավելացում:

 

V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

36. Ծրագրի իրականացման ընթացքում տրամադրված սերմացուի փոխարեն վերադարձվող գումարները նպատակաուղղել հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ընդլայնմանը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ

Անունը, անվանումը

Հասցեն

Հատկացվող սերմացուի
քանակը

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մերձավան

2500 կգ

«Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

քաղ. Էջմիածին, Իսի-Լե-Մուլինոյի 1

2000 կգ

Մինասյան Հովհաննես

ՀՀ Շիրակի մարզ, գ. Արևիկ

1600 կգ

Այվազյան Ալբերտ

ՀՀ Շիրակի մարզ, գ. Առափի

400 կգ

Գաբոյան Հովհաննես

ՀՀ Շիրակի մարզ, գ. Կառնուտ

600 կգ

Սուքիասյան Արա

ՀՀ Շիրակի մարզ, գ. Նոր կյանք

2000 կգ

Պետրոսյան Հունան

ՀՀ Շիրակի մարզ, գ. Մեղրաշեն

8000 կգ

Խաչատրյան Գագիկ

ՀՀ Սյունիքի մարզ, գ. Շաղատ

600 կգ

Թանգյան Արայիկ

ՀՀ Սյունիքի մարզ, գ. Բռնակոթ

10000 կգ

Իվանյան Սևադա

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան

4000 կգ

Զաքարյան Կամո

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի

1000 կգ

Գևորգյան Գևորգ

ՀՀ Շիրակի մարզ, գ. Հացիկ

1000 կգ

Ղազարյան Վարդան

ՀՀ Շիրակի մարզ, գ. Բենիամին

2500 կգ

Խոդիկյան Արթուր

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի

500 կգ

Ընդամենը

 

36700 կգ

Ձև

Ց Ա Ն Կ

ՀՀ ……………… մարզի ………… տարածաշրջանի ………………. համայնքի գարնանացան գարու

էլիտային սերմացու ստացողների

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Անձնագիրը

Անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության իրավունքի գրանցման վկայականի համարը

Հողատարածքի չափը (հա)

Տրամադրված սերմացուի քանակը (կգ)

Ստորագրությունը

համարը

տրված/օր, ում կողմից

սեփական

վարձակա-լական

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

               

6.

               

7.

               

Ընդամենը

x

x

x

x

   

x

(հավելվածը փոփ. 01.12.11 N 1701-Ն)

 

Համայնքի ղեկավար

 

Մարզպետարան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2011, N 1701-Ն 24.12.2011, N 330-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան