Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 199
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2007.01.31/2(35) Հոդ.4
Принят
Արաբկիր թաղային համայնքի ավագանի
Дата принятия
18.12.2006
Подписан
Արաբկիր համայնքի թաղապետ
Дата подписания
18.12.2006
Дата вступления в силу
10.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ


ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 199
քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ կետերով՝

Արաբկիր թաղային համայնքի ավագանին որոշում է`

Հաստատել Արաբկիր համայնքի 2007 թ.

1. տեղական տուրքերի դրույքաչափերը (հավելված 1).

2. տեղական վճարների դրույքաչափերը (հավելված 2):

 

Համայնքի ղեկավար՝

Հ. Շահինյան

 

 

Հավելված 1


Հաստատված է
Արաբկիր համայնքի ավագանու
2006 թ. դեկտեմբերի 18-ի
թիվ 199 որոշմամբ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հ/հ

Տեղական տուրքերի անվանումը

Ժամանակահատվածը

Դրույքաչափը
(ՀՀ դրամ)
2007թ.

1

Ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն

1.1

հիմնական շինությունների ներսում՝ յուրաքանչյուր

եռամսյակ

20,000.0

1.2

ոչ հիմնական շինությունների ներսում՝ յուրաքանչյուր

եռամսյակ

10,000.0

2

Բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն

2.1

գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար

տարեկան

612,500.0

2.2

գյուղատնտեսական մթերքների համար

օրական

400.0

2.3

այլ ապրանքների (այդ թվում ոգելից խմիչք և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար յուրաքանչյուր

եռամսյակ

40,000.0

3

Հանրային սննդի օբյեկտներում, բաղնիքներում (սաունաներում), զվարճանքի օբյեկտներում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն

3.1

բաղնիքների (սաունաների) համար

տարեկան

350,000.0

3.2

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

տարեկան

175,000.0

3.3

շահումներով խաղերի կազմակերպման համար

տարեկան

650,000.0

4

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար

տարեկան

0.0

5

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար

 

1,000.0

6

Համայնքի վարչական տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվություն

6.1

հիմնական օբյեկտների համար

   

6.1.1

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

 

75,000.0

6.1.2

«6.1.1.» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար

   

6.1.2.1

201քմ-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

150,000.0

6.1.2.2

501քմ-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

250,000.0

6.1.2.3

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

350,000.0

6.2

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

   

6.2.1

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

15,000.0

6.2.2

20 քմ ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

 

25,000.0

7

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված է ճարտարապետաշինարարական նախագծով

7.1

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն

 

15,000.0

7.2

բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացնան, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա ) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի «7.1» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի «6» կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով

   

7.3

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի «6» կետով սահմանված նորմերը։

   

8

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է

 

25,000.0

9

Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն

   

9.1

ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ համար

ամսական

3,000.0

9.2

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ համար

ամսական

5,250.0

9.3

այլ արտաքին գովազդի յուրաքանչյուր քմ-ի համար

ամսական

2,600.0

       

9.4

համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակի համար

ամսական

1,200.0

10

Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար

տարեկան

87,500.0

 

Հավելված 2


Հաստատված է
Արաբկիր համայնքի ավագանու
2006 թ. դեկտեմբերի 18-ի
թիվ 199 որոշմամբ

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

հ/հ

Տեղական վճարների անվանումը

Գործակից

Չափման միավոր

2007թ.
վարձավճար
(ՀՀ դրամ)

1

Շինարարության կամ շինարարական տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար,

     

1.1

մինչև 20 քմ շինության համար

 

-

15,000.0

1.2

21 քմ-ից մինչև 50 քմ շինության համար

 

-

75,000.0

1.3

51քմ և ավելի շինության համար

 

-

150,000.0

2

շինության ավարտը փաստագրելու

     

2.1

մինչև 20 քմ շինության համար

   

20,000.0

2.2

21 քմ-ից մինչև 50 քմ շինության համար

   

75,000.0

 

51 քմ-ից մինչև 150 քմ շինության համար

   

125,000.0

2.3

151քմ և ավելի շինության համար

   

150,000.0

2.4

բազմաբնակարան բնակել շենքերի համար

   

600,000.0

3

համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար

 

1քմ

2,000.0

4

համայնքի կողմից մրցույթների և աճուրդների կազմակերպման համար

 

յուրաքանչյուր մասնակից

5,000.0