Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 9
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2006-05.05.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2006.03.13/2(21) Հոդ.12
Принят
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2005
Подписан
Նոր Նորք համայնքի թաղապետ
Дата подписания
28.12.2005
Дата вступления в силу
23.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Նոր Նորք թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 9

քաղ. Երևան

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող, վարձակալությամբ տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել Նոր Նորքի համայնքում շինարարության և քանդման համար սահմանված դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

 

Դ. Պետրոսյան

 

Հավելված 1

 

Նոր Նորք թաղային համայնքի 2006 թ-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը

 

Հ/Հ

 Անվանումը

գումարը

1 Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար  
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

 20000

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

 8000

2 Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար  
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի ընթացիկ տարվա համար

 360000

բ) գյուղատնտեսական մթերքների` օրական

 300

գ) Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում

 50000

3 Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների(սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տարեկան

 

ա) շահումներով խաղերի կազմակերպման համար

 300000

բ) բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար

 100000

գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

 150000

4 Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար

 5000

5 Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար  
ա) Ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

 1000000

բ) այլ արտաքին գովազդի համար

 100000

6 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար

 1000

7 Նոր Նորք համայնքի սեփականությունը հանդիսացող վարձակալությամբ տրվող գույքի դիմաց գանձվող վարձավճարի չափը

տարեկան 8000


Հավելված 2

 

Նոր Նորք թաղային համայնքում շինարարության քանդման թույլտվության համար ընդունված դրույքաչափերը

 

1.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար)

դրամ

ա)

Մինչև 300.0քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200.0քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

մինչև 75000

  «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար

բ)

201.0-ից մինչև 500.0քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

մինչև 150000

գ)

501.0-ից մինչև 1000.0քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

մինչև 250000

դ)

1001.0-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

մինչև 350000

     

2

Ոչ հիմնական շինությունների համար  

ա)

Մինչև 20.0 ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

մինչև 15000

բ)

20.0 քմ-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

մինչև 25000

     

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար տուրքի չափը

 10000

4

Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 20000

5

Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար` համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 5000

6

Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար

 5000