Գլխավոր տեղեկություն
Номер
N 1434-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1464
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2011
Дата вступления в силу
20.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1434-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ԹԻՎ 1 ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 956-Ն որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Սույն որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի կառուցման աշխատանքների գնման ընթացակարգն ընդհանուր նախահաշվային արժեքով իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն»:

2. Հաստատել «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում անցկացված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքները` «ԱՌՎԱ-ԵՐԿԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 389 941, 274 դրամ պայմանագրային արժեքով` գնման ընթացակարգի հաղթող ճանաչելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 12
Երևան