Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 242-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.10.17/24(407) Հոդ.377
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
13.09.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.09.2011
Дата вступления в силу
01.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հոկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011438

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 սեպտեմբերի 2011 թ.

 թիվ 242-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

իրավաբանական անձանց կողմից իրենց կանոնադրություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր մարմինների կամ անձանց տրամադրելու գործընթացը առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը,

Հիմք ընդունելով

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 636-Ն որոշման 1-ին մասը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի ««Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու մասին» թիվ 241-Ն որոշմամբ հաստատված «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սույն կանոնակարգի 6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված հայտում հայտատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է վճարահաշվարկային կազմակերպության պետական գրանցման համարը: Ընդ որում, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով սահմանված կանոնադրությունը՝ երեք օրինակից ներկայացնելու պարտավորությունը համարվում է կատարված:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. սեպտեմբերի 19
ք. Երևան