ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Կենտրոն թաղային համայնքի ղեկավար
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2006 թվականի N 01-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1521-ՐԴ, 154-ՐԴ, 1541-ՐԴ, 1691-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1061 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով.
1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1521-րդ, 154-րդ, 1541-րդ և 1691-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության հատուկ համարակալված ձևը հաստատելու մասին» թիվ 1061 որոշման վերնագրում և 1-ին կետում «հոդվածներով» բառից հետո լրացնել հետևյալ թվերը և բառերը՝
- «158-րդ (բացառությամբ երկրորդ և երրորդ մասերի), 162-րդ և 16916-րդ հոդվածներով»:
2. Սահմանել, որ սույն որոշումը, որպես նորմատիվ իրավական ակտ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 56-րդ և 63-րդ հոդվածների համաձայն, ենթակա է պետական իրավական փորձաքննության, պետական գրանցման և պաշտոնական հրապարակման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Գ. Բեգլարյան |