Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-293-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1432
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.10.2011
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
03.10.2011
Дата вступления в силу
03.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

«Ավիացիայի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին

Կ-1217 -17.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

Հայաստանի Հանրապետության քրեական
օրենսգրքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին

Կ-1218 -18.08.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության
և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական
և տեխնիկական տնտեսական օգնության
վերահսկումը հեշտացնելու մասին» 1992
թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր
վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կ-1219 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

4.

ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-1220 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

   
 

բ) «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-12201 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-12202 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) «Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-12203 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

ա) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Պ-1224 -31.08.2011-ՊԻ-010/0
Կ-1251 -30.09.2011-ՊԻ-010/0

Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Հովհաննես Մարգարյան, Արամ Սաֆարյան, ՀՀ կառավարություն

 
 

բ) Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական դատավարության
օրենսգրքում փոփոխություններ
կատարելու մասին

Պ-12241 -31.08.2011-ՊԻ-010/0
Կ-1251
2 -30.09.2011-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Հովհաննես Մարգարյան, Արամ Սաֆարյան, ՀՀ կառավարություն

 
 

գ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին

Պ-12242 -31.08.2011-ՊԻ-010/0
Կ-12511 -30.09.2011-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Հովհաննես Մարգարյան, Արամ Սաֆարյան, ՀՀ կառավարություն

6.   

ա) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
կատարելու մասին

Կ-1231 -07.09.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-12311 -07.09.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-12312 -07.09.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

7.

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-1241 -20.09.2011-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

 2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 Հարցի անվանումը  Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2012 թվականի գործունեության ծրագիր

1248 -28.09.2011-ՏՀ

 

2.

ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 
 

1.

2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման
միջազգային բանկի միջև «Էլեկտրաէներգիայի
մատակարարման հուսալիության ծրագիր»
վարկային համաձայնագիր

Ն-1238 -13.09.2011-ՖՎ,ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

1994 թվականի մարտի 15-ին Երևանում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի
Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության
տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության
սահմանապահ զորքերում Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների համալրման
և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին»
համաձայնագիր

Ն-1239 -16.09.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

3.  

2011 թվականի մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության
միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր

Ն-1240 -16.09.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան


3 հոկտեմբերի 2011 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-293-Ն