Գլխավոր տեղեկություն
Номер
N 730-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2011-21.03.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.11/35(559) Հոդ.798
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2007
Дата вступления в силу
21.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2007 թվականի N 730-Ն

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի տարածքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) ծերերի և հաշմանդամների ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2100 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.

3) ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2200 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.

4) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հագուստով և անկողնային պարագաներով ապահովելու նվազագույն չափորոշիչները` համաձայն N 4 հավելվածի.

5) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները` համաձայն N 5 հավելվածի.

6) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում հաճախորդներին հատկացվող սննդամթերքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 6 հավելվածի.

7) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 7 հավելվածի.

8) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների սոցիալական սպասարկման կենտրոնի բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 8 հավելվածի.

9) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնի բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 9 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված նվազագույն չափորոշիչների ապահովման համար նախատեսվող ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 22
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ

 

1. Տուն-ինտերնատում խնամվողների սենյակների բնակելի մակերեսը չպետք է մեկ խնամվողի հաշվարկով պակաս լինի 5 քառ. մետրից, յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան 4 խնամվող:

2. Յուրաքանչյուր խնամվող պետք է ապահովված լինի առանձին մահճակալով, մեկ փոքրիկ պահարանով, մեկ աթոռով, յուրաքանչյուր 4-ը՝ մեկ սեղանով և մեկ հանդերձապահարանով:

3. Տուն-ինտերնատը պետք է ապահովված լինի առանձին խոհանոցով և ճաշասրահով` այն հաշվարկով, որ խնամվողները կարողանան ճաշել ոչ ավելի, քան 2 հերթով:

4. Տուն-ինտերնատը պետք է ունենա լվացքատուն, լվացքը չորացնելու համար առանձին տարածք` յուրաքանչյուր մեկ խնամվողի հաշվարկով մեկ կգ հզորությամբ լվացքի մեքենա:

5. Տուն-ինտերնատը պետք է ունենա սանհանգույց` յուրաքանչյուր 8 խնամվողին մեկ հատի հաշվարկով, և բաղնիք՝ յուրաքանչյուր 40 խնամվողին մեկ ցնցուղ հաշվարկով:

6. Տուն-ինտերնատը պետք է ունենա հանգստի սենյակներ` յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով՝ մեկ սենյակ:

7. Հանգստի սենյակը պետք է ապահովված լինի բազմոցներով, բազկաթոռներով, սեղաններով, սեղանի խաղերով, աթոռներով՝ առնվազն 20 խնամվողի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար և առնվազն մեկ հեռուստացույցով:

8. Տուն-ինտերնատը պետք է ունենա մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար դահլիճ` տուն-ինտերնատում բնակվողների թվի առնվազն 80 տոկոսի չափով:

9. Շենքի ներքին կառուցվածքը պետք է հնարավորություն ընձեռի սայլակներով հաշմանդամների ազատ տեղաշարժմանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ

NN
ը/կ

Սննդամթերքի անվանումը

Չափման
միավորը

Օրական օգտագործման
չափը (գրամներով)

Էներգետիկ արժեքը
(կկալ)

1.

Հաց` ցորենի

գրամ

300

699

2.

Հաց` 2-րդ տեսակի

գրամ

200

466

3.

Մակարոնեղեն

գրամ

30

99.6

4.

Ձավարեղեն

գրամ

50

142.0

5.

Կարտոֆիլ

գրամ

200

166

6.

Բանջարեղեն և այլ կանաչեղեն

գրամ

300

91.5

7.

Սոխ

գրամ

50

17.5

8.

Տոմատի մածուկ

գրամ

5

0.7

9.

Պանիր

գրամ

30

78

10.

Շաքարավազ

գրամ

60

225

11.

Կարագ

գրամ

20

37.4

12.

Յուղ կամ ձեթ

գրամ

40

347.5

13.

Սուրճ

գրամ

2

 

14.

Աղ

գրամ

15

 

15.

Մսամթերք

գրամ

140

261.8

16.

Ձկնեղեն

գրամ

60

86.4

17.

Կաթ կամ կաթի փոշի

միլիգրամ

200

122

18.

Մածուն

գրամ

150

90

19.

Թթվասեր

գրամ

30

78

20.

Կաթնաշոռ

գրամ

50

78

21.

Ձու

հատ

0.5

78.5

22.

Թեյ

գրամ

2

 

23.

Մեղր

գրամ

5

15.75

24.

Մուրաբա, ջեմ

գրամ

20

 

25.

Միրգ

գրամ

200

92

26.

Հյութ

գրամ

100

 

27.

Ալյուր

գրամ

25

81.7

28.

Հրուշակեղեն

գրամ

50

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ

NN
ը/կ

Սննդամթերքի անվանումը

Չափի
միավորը

Օրական օգտագործման
չափը (գրամներով)

Էներգետիկ արժեքը
(կկալ)

1.

Հաց` ցորենի

գրամ

400

932

2.

Հաց` 2-րդ տեսակի

գրամ

200

466

3.

Մակարոնեղեն

գրամ

60

116.2

4.

Ձավարեղեն

գրամ

60

170.4

5.

Կարտոֆիլ

գրամ

400

332

6.

Բանջարեղեն և այլ
կանաչեղեն

գրամ

350

106.7

7.

Սոխ

գրամ

50

17.5

8.

Տոմատի մածուկ

գրամ

5

0.7

9.

Պանիր

գրամ

40

78

10.

Շաքարավազ

գրամ

40

150

11.

Կարագ

գրամ

20

37.4

12.

Յուղ կամ ձեթ

գրամ

40

347.5

13.

Սուրճ

գրամ

1

 

14.

Աղ

գրամ

15

 

15.

Մսամթերք

գրամ

140

261.8

16.

Ձկնեղեն

գրամ

60

86.4

17.

Կաթ կամ կաթի փոշի

միլիգրամ

200

122

18.

Մածուն

գրամ

150

90

19.

Թթվասեր

գրամ

30

78

20.

Կաթնաշոռ

գրամ

50

78

21.

Ձու

հատ

0.5

78.5

22.

Թեյ

գրամ

2

 

23.

Մեղր

գրամ

10

31.5

24.

Մուրաբա,ջեմ

գրամ

20

 

25.

Միրգ

գրամ

200

92

26.

Հյութ

գրամ

100

 

27

Ալյուր

գրամ

25

81.7

28.

Հրուշակեղեն

գրամ

50

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Չափման
միավորը

Քանակը` մեկ
խնամվողի
հաշվարկով

Օգտագործման
ժամկետը`
տարիներով

1

2

3

4

5

 

Կանանց հագուստ և ներքին
սպիտակեղեն

 

 

 

1.

Ձմեռային վերարկու կամ մուշտակ

հատ

1

6

2.

Աշնանային վերարկու, անձրևանոց, բաճկոն

հատ

1

5

3.

Շրջազգեստ, խալաթ, կիսաշրջազգեստ
և սվիտեր (բամբակյա)

հատ

1

2

4.

Շրջազգեստ (բրդյա)

հատ

1

3

5.

Տաք սվիտեր կամ ժակետ

հատ

1

2

6.

Ներքին սպիտակեղեն

զույգ

2

1

7.

Գլխաշոր կամ գլխարկ (բրդյա)

հատ

1

2

8.

Գլխաշոր (բամբակյա)

հատ

1

1

9.

Ձեռնոց (բրդյա)

զույգ

1

1

10.

Կիսագուլպա

զույգ

4

1

11.

Գուլպա

զույգ

4

1

12.

Թաշկինակ

հատ

4

1

13.

Գոտի (բամբակյա)

հատ

1

2

 

Տղամարդու հագուստ և ներքին
սպիտակեղեն

 

 

 

14.

Ձմեռային վերարկու կամ
մուշտակ

հատ

1

6

15.

Աշնանային վերարկու,
անձրևանոց, բաճկոն

հատ

1

5

16.

Կոստյում` բրդյա

հատ

1

3

17.

Կոստյում` բամբակյա

հատ

1

2

18.

Անդրավարտիք (բամբակյա)

հատ

2

1

19.

Բամբակյա վերնաշապիկ

հատ

2

1

20.

Տաք սվիտեր (բրդյա)

հատ

1

2

21.

Ներքին սպիտակեղեն

զույգ

4

1

22.

Ձմեռային գլխարկ

հատ

1

3

23.

Ձեռնոց (բրդյա)

զույգ

1

1

24.

Կիսագուլպա (բրդյա)

զույգ

4

1

25.

Կիսագուլպա (բամբակյա)

զույգ

4

1

26.

Փողկապ

հատ

1

4

27.

Թաշկինակ

հատ

4

1

28.

Գոտի

հատ

1

4

 

Կանացի և տղամարդու
կոշկեղեն

 

 

 

29.

Ձմեռային կոշիկ

զույգ

1

2

30.

Ամառային կոշիկ

զույգ

1

1

31.

Հողաթափ

զույգ

2

1

 

Անկողնային պարագա

 

 

 

32.

Սավան

հատ

2

1

33.

Ծրար

հատ

2

1

34.

Բարձի երես

հատ

2

1

35.

Վերմակ (բրդյա)

հատ

1

6

36.

Վերմակ (կիսաբրդյա)

հատ

1

5

37.

Անկողնու ծածկոց

հատ

1

8

38.

Ներքնակ

հատ

1

5

39.

Բարձ

հատ

1

5

40.

Բժշկական պոլիէթիլենային
թաղանթ

մետր

0,5

1


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր


ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
 

1. Տնային պայմաններում խնամքի և սոցիալական սպասարկման կարիք ունեցող ծերերը և հաշմանդամները` ըստ իրենց առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, բաժանվում են 4 ենթախմբի՝

1) «Ա» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի մշտական խնամքի.

2) «Բ» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի պարբերական խնամքի.

3) «Գ» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի մասնակի խնամքի.

4) «Դ» ենթախումբ` հիմնականում կարիք ունի սոցիալ-հոգեբանական օգնության:

(1-ին կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)

2. Յուրաքանչյուր ենթախմբի մեջ ընդգրկված ծերերին և հաշմանդամներին բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի, հոգեբանի և իրավաբանի այցելությունների ժամանակացույցը, ինչպես նաև խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների ծավալը հաստատվում է տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների տնային այցելության արդյունքում:

3. «Ա» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կողմնակի անձի մշտական խնամքի կարիք ունեցող, կենսագործունեությունը լրիվ սահմանափակված (իրեն ինքնուրույն սպասարկելու անկարող), անկողնային հիվանդ և(կամ) 18 տարին լրացած 1-ին խմբի միայնակ հաշմանդամները:

4. «Ա» ենթախմբում ընդգրկված ծերերին և հաշմանդամներին սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`

1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում, բարեգործական ճաշարանից կերակրի տուն բերում` ոչ պակաս, քան շաբաթը 4-5 անգամ.

2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.

4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:

(4-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)

5. «Բ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կողմնակի անձի պարբերական խնամքի կարիք ունեցող, կենսագործունեությունը գրեթե լրիվ սահմանափակված (ինքնասպասարկման ունակությունը մասամբ սահմանափակված և կողմնակի անձի խնամքի կարիք ունեցող) անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ խմբի միայնակ հաշմանդամները:

6. «Բ» ենթախմբում ընդգրկված ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`

1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում` շաբաթական առնվազն 2 անգամ.

2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.

4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:

(6-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)

7. «Գ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կենսագործունեությունը մասամբ սահմանափակված (ինքնուրույն իրեն դժվարությամբ սպասարկող, կողմնակի անձի մասնակի օգնության կարիք ունեցող) անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ խմբի միայնակ հաշմանդամները:

8. Ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`

1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն՝ շաբաթական առնվազն մեկ անգամ.

2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով և ըստ անհրաժեշտության.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.

4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:

(8-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)

9. «Դ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կենսագործունեությունը ոչ սահմանափակված անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ և 3-րդ խմբերի միայնակ հաշմանդամները:

10. «Դ» ենթախմբում ընդգրկված ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`

1) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է կանխարգելման նպատակով բժշկի այցելություն, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով ըստ անհրաժեշտության.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, սոցիալական աշխատողի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.

3) իրավաբանական խորհրդակցություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:

(10-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)

11. Տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խմբի եզրակացությամբ խնամք և սոցիալական սպասարկման ծառայություններ ստացող ծեր և հաշմանդամ քաղաքացին մի ենթախմբից կարող է տեղափոխվել մեկ այլ ենթախումբ՝ կախված առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության կամ այլ հանգամանքների փոփոխությունից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

NN
ը/կ

Անվանումը

Օրական
օգտագործման
չափը
(գրամներով)

1.

Հաց

150

2.

Պանիր

40

3.

Շաքարավազ

60

4.

Սուրճ

5

5.

Թեյ

2

6.

Կարագ

30

7.

Մուրաբա, ջեմ

25

8.

Հրուշակեղեն

25

9.

Երշիկ

30

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Հաստիքային
միավորը

Հաստիքային միավորի սահմանման
չափանիշը` ըստ խնամվողների թվի

1.

Բժիշկ (թերապևտ, նյարդաբան և այլ
մասնագետներ` ըստ անհրաժեշտության)

1

յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով

2.

Բժիշկ-հոգեբույժ

1

հոգեկան առողջության խնդիր ունեցող
յուրաքանչյուր 100 խնամվողի և ընդհանուր
տիպի տուն-ինտերնատի յուրաքանչյուր 200
խնամվողի հաշվարկով

3.

Սոցիալական աշխատող

1

յուրաքանչյուր 150 խնամվողի հաշվարկով

4.

Հոգեբան

1

յուրաքանչյուր 200 խնամվողի հաշվարկով

5.

Իրավաբան

1

յուրաքանչյուր 200 խնամվողի հաշվարկով

6.

Բուժքույր

1

շուրջօրյա հերթապահության առկայության
դեպքում յուրաքանչյուր 50 խնամվողի
հաշվարկով և լրացուցիչ մեկ հաստիք`
յուրաքանչյուր 20 անկողնային հիվանդ-
խնամվողի հաշվարկով

7.

Սանիտար

1

շուրջօրյա հերթապահության առկայության
դեպքում յուրաքանչյուր 30 խնամվողի
հաշվարկով և լրացուցիչ մեկ հաստիք`
յուրաքանչյուր 10 անկողնային հիվանդի
հաշվարկով

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Հաստիքային միավորը

Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի

1.

Սոցիալական աշխատող

1

յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով

2.

Հոգեբան

1

յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով

3.

Իրավախորհրդատու

1

յուրաքանչյուր 700 հաճախորդի հաշվարկով

4.

Բժիշկ

1

յուրաքանչյուր 150 հաճախորդի հաշվարկով

5.

Բուժքույր

1

յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով

6.

Սոցիալական սպասարկող

1

յուրաքանչյուր 15 հաճախորդի հաշվարկով

7.

Խմբավար

1

յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով կամ մեկ աշխատախմբի հաշվարկով

 

(Հավելվածը խմբ. 15.12.11 N 1762-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 


 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Հաստիքային միավորը

Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի

1.

Սոցիալական աշխատող

1

յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

2.

Հոգեբան

1

յուրաքանչյուր 100 հաճախորդի հաշվարկով

3.

Բժիշկ (թերապևտ)

1

յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով

4.

Բուժքույր

1

յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

5.

Խմբավար

1

յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

6.

Էրգոթերապևտ կամ արտթերապևտ

1

յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

(Հավելվածը խմբ. 15.12.11 N 1762-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան