Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 102
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2006.11.15/12(31) Հոդ.35
Принят
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Дата принятия
24.10.2006
Подписан
Նոր Նորք համայնքի թաղապետ
Дата подписания
24.10.2006
Дата вступления в силу
24.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2006 թվականի թիվ 102

քաղ. Երևան

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետերով՝

Նոր Նորքի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում 2007 թվականի տեղական տուրքերի, վարձակալությամբ տրվող տարածքների վարձավճարների և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1, 2, 3 հավելվածների (կցվում են)։

2. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝

2.1 Սահմանված տուրքերը, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, գանձել եռամսյակային պարբերականությամբ։

2.2 (2.2 կետն ուժը կորցրել է 24.11.06 թիվ 120)

 

Համայնքի ղեկավար՝

Դ. Պետրոսյան

 

Հավելված 1

 

Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007թ.-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը

 

Հ/Հ

Անվանումը

գումարը

1 Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար  
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 20000
բ) ոչ հիմնական շինությունների ներսում` վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 8000
2 Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար  
ա) գյուղատնտեսական մթերքների՝ օրական 300
բ) Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում 50000
3

Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաները), զվարճանքի օբյեկտների ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տարեկան  
ա) շահումներով խաղերի կազմակերպման համար 200000
բ) բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար 100000
գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 150000
4 Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար 5000
5 Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 (մեկ) քմ տեղական տուրքը հաստատվում է  
ա) Ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային %) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000
բ) Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի ծավալային %) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500
գ) Այլ արտաքին գովազդի համար 1500
դ) Դատարկ գովազդային վահանակի համար 700
6 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար 1000
7 (7-րդ կետն ուժը կորցրել է 24.11.06 թիվ 120)

(Հավելվածը փոփ., խմբ. 24.11.06 թիվ 120)

Հավելված 2

 

Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007 թ. համար շինարարության ԵՎ քանդման թույլտվության դրույքաչափերը

 

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար) դրամ
ա)

Մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000

  «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար  
բ) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000
գ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000
դ) 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000
 
2 Ոչ հիմնական շինությունների համար  
ա) Մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000
բ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000
 
3 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար 200000

(Հավելվածը փոփ. 24.11.06 թիվ 120)

Հավելված 3

 

Նոր Նորք համայնքի տարածքում 2007 թ. համար տեղական վճարների դրույքաչափերը

 

    դրամ

1

Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 20000

2

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 5000

3

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար 5000

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2006, թիվ 120 25.11.2006, թիվ 102
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան