ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2005 թվականի N 12/17
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 11/2-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով.
Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է.
Չեղյալ ճանաչել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական տարածքում 2006 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 11/2-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը:
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|