Գլխավոր տեղեկություն
Номер
N 930-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2011
Дата вступления в силу
08.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2011 թվականի N 930-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 11-13-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Գալստյանինը, Գ. Գրիգորյանինը, Մ. Ուլիկյանինը, Մ. Կորխմազյանինը և Մ. Ծառուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

 

 

 Հավելված 
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 հոկտեմբերի 7-ի N 930-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Գալստյան  - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների 
   նախարարի տեղակալ  (պատվիրակության
   ղեկավար)
   
 Գ. Գրիգորյան

 -  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
    աշխատակազմի արտաքին կապերի և
    ծրագրերի վարչության պետ

   
 Մ. Ուլիկյան

 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
   աշխատակազմի փրկարար ծառայության
    օպերատիվ կառավարման վարչության պետի
    տեղակալ

   
 Մ. Կորխմազյան

 - ՀՀ բնապահպանության նախարարության
   աշխատակազմի արտաքին կապերի բաժնի
   պետ

   
 Մ. Ծառուկյան

 - ՀՀ բնապահպանության նախարարության
   աշխատակազմի մթնոլորտային օդի
   քաղաքականության բաժնի պետ

   
 Ս. Հակոբյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
   ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի
   ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան