Գլխավոր տեղեկություն
Номер
N 1044-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.09/60(863) Հոդ.1543
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2011
Дата вступления в силу
19.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2011 թվականի N 1044-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1930-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ բաժնի 12-րդ կետի «ժզ» ենթակետի պահանջներին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«59.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի 
կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ
 874  3  -
         
  այդ թվում`      
         
  կառուցվածքային ստորաբաժանումներ  133  3  -
         
  Սպասարկման գրասենյակներ  252  -  -
       
  Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն  42  -  -
         
  Առանձնացված ստորաբաժանումներ`      
         
  Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն  7  -  -
         
  Տարածքային ստորաբաժանումներ`      
         
  Տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ  440  -  - »։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 3
Երևան