Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 7
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2005.02.18/2(13) Հոդ.7
Принят
Ավան թաղային համայնքի ավագանի
Дата принятия
25.01.2005
Подписан
Ավան համայնքի թաղապետ
Дата подписания
25.01.2005
Дата вступления в силу
28.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Ավանի թաղապետարան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2005 թվականի թիվ 7

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔԻ 2005 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի 17.01.05 թ. թիվ Ե-341 գրությունը.

ավագանին որոշում է`

Հաստատել համայնքի 2005 թ. տեղական տուրքերի, վճարների և վարձավճարների դրույքաչափերը (կցվում են):

 

Համայնքի ղեկավար`

Հ. Մարգարյան

 

 

Հաստատված է

ավագանու 25.01.05 թ.

թիվ 7 որոշմամբ

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

 

1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր), շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) հիմնական օբյեկտների համար՝ 100.000 դրամ,

բ) մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 30.000 դրամ,

գ) 6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 40.000 դրամ:

2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, արդիականացնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 30.000 դրամ:

3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 10.000 դրամ:

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տեղական տուրքը սահմանվում է եռամսյակի համար՝

ա) հիմնական շինությունների ներսում ծխախոտի և խմիչքի վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12.000 դրամ,

բ) ոչ հիմնական շինությունների ներսում ծխախոտի և խմիչքի վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5.000 դրամ:

5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն տալու համար տեղական տուրքը սահմանվում է տարեկան՝

ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար՝ 300.000 դրամ,

բ) գյուղատնտեսական մթերքի համար՝ յուրաքանչյուր օրը՝ 200 դրամ:

6. Այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 15.000 դրամ:

7. Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 250.000 դրամ,

բ) բաղնիքների (սաունաների) համար՝ 200.000 դրամ,

գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 50.000 դրամ:

8. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը սահմանվում է 2.000 դրամ՝ ընթացիկ տարվա համար:

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

1. Թաղապետարանի տարածքում հողերի հատկացման համար անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20.000 դրամ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար՝ 5.000 դրամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան