ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2005 թվականի թիվ 26
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ 1 ՔՄ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Երևանի քաղխորհրդի 2005 թ. հունվարի 31-ի հ. 2/3 «Քաղաքային նշանակության փողոցների սանմաքրումը համայնքի կողմից իրականացնելու մասին» որոշման թաղապետարանի բարեկարգման և կոմունալ տնտեսության բաժնի կողմից համայնքի փողոցների ճշգրտման, ինչպես նաև սանմաքրման 1 քմ-ի ինքնարժեքի վերահաստատման անհրաժեշտությունից ելնելով՝
համայնքի ավագանին որոշում է`
1. Համայնքի փողոցների սանմաքրման նպատակով 1 քմ համար սահմանել 179,8 դրամ սակագին։
2. Հանձնարարել թաղապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնին 2005 թ. բյուջեն կազմելու ժամանակ հաշվի առնել հաստատված ինքնարժեքը։
Նոր Նորք համայնքի թաղապետ՝ |
Դ. Պետրոսյան |