Գլխավոր տեղեկություն
Номер
N 1153-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.12.2011-15.12.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.31/50(853) Հոդ.1250
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2011
Дата вступления в силу
01.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1153-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1030-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2011 թվականի ինն ամսում հատկացնել 78000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.11.11 N 1626-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» N 1030-Ա որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1153-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Մարզպետարանների անվանումները

Գումարը
(հազ. դրամ)

1.

Արագածոտն

6,493.4

2.

Արարատ

9,394.3

3.

Արմավիր

9,507.8

4.

Գեղարքունիք

8,595.5

5.

Լոռի

9,430.1

6.

Կոտայք

7430.1

7.

Շիրակ

9,428.0

8.

Սյունիք

6,714.1

9.

Վայոց ձոր

4,677.2

10.

Տավուշ

6,329.4

 

ԸՆԴԱՄԵՆԸ

78000.0

(Հավելվածը փոփ. 17.11.11 N 1626-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան