ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2004 թվականի թիվ 4/10
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 16/4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 17.03.2004 թ. թիվ Ե-1993 գրությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 70-րդ հոդվածով.
Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ավագանին որոշում է՝
1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2003 թվականի դեկտեմբերի 16-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի 2004 թվականի (ընթացիկ տարվա) տեղական տուրքերի, տեղական վճարների դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները սահմանելու մասին» N 16/4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի՝ «Երևանի Կենտրոն թաղային համայնքի 2004 թ. սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը» բովանդակությամբ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևանի Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, օրենքով սահմանված կարգով համայնքի օգտագործման (անհատույց և վարձակալությամբ) ներքո գտնվող գույքի վարձակալության և (կամ) ենթավարձակալության վարձավճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը»:
բ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 5-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- «Համայնքի անհատույց օգտագործման ներքո գտնվող ստորգետնյա հետիոտն անցումների տարածքների վարձակալության համար»:
գ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 9-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- «Համայնքի օգտագործման ներքո գտնվող ընդհանուր օգտագործման հողատարածքների վարձակալության և (կամ) ենթավարձակալության համար»:
դ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 10-րդ սյունակից մինչև 16-րդ սյունակների բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
հ/հ |
Անվանումը |
Ժամանակահատվածը |
Չափման միավորը |
Վարձավճարը, ՀՀ դրամ |
10 |
Ոչ հիմնական շինություններով զբաղեցված տարածքների, այդ թվում՝ ավտոկցորդների համար |
|||
10.1 |
Ոչ բակային տարածքներ |
տարեկան |
1 քմ |
20000 |
10.2 |
Բակային տարածքներ |
տարեկան |
1 քմ |
10000 |
10.3 |
Պահեստային նշանակության շինություններ |
տարեկան |
1 քմ |
5000 |
10.4 |
Մետրոպոլիտենի կայարանների և մշտական գործող շուկաներին կից մինչև 200 գ.ծ.մ. շառավղով տարածքներ |
տարեկան |
1 քմ |
40000 |
11 |
Ավտոկանգառներ կազմակերպելու նպատակով համայնքի օգտագործման ներքո գտնվող տարածքների վարձակալության և (կամ) ենթավարձակալության համար |
տարեկան |
1 քմ |
6000 |
12 |
Տոնավաճառներով և շուկաներով զբաղեցված տարածքների համար |
|||
12.1 |
Մետրոպոլիտենի կայարաններին և մշտական գործող շուկաներին կից մինչև 200 գ.ծ.մ. շառավղով տարածքներ |
տարեկան |
1 քմ |
40000 |
12.2 |
Ոչ բակային տարածքներ |
տարեկան |
1 քմ |
10000 |
12.3 |
Բակային տարածքներ |
տարեկան |
1 քմ |
1000 |
13 |
Ոչ աշխատանքային օրերին կազմակերպվող տոնավաճառներով և շուկաներով զբաղեցված տարածքների համար |
տարեկան |
1 քմ |
3000 |
14 |
Սեղանի թենիսով զբաղեցված տարածքների համար |
օրական |
1 սեղան |
1000 |
15 |
Բիլիարդով զբաղեցված տարածքների համար |
օրական |
1 սեղան |
1000 |
ե) Որոշմամբ հաստատված թիվ 4-րդ հավելվածում «ձեռնարկությունների (ֆիրմաների)» բառերը փոխարինել «կազմակերպություններ» բառով:
Համայնքի ղեկավար` |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|