Գլխավոր տեղեկություն
Номер
N 920-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2011-29.11.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2011
Дата вступления в силу
05.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2011 թվականի N 920-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (ազգային մարմին) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին վերապահել միջգերատեսչական հանձնաժողովի (ազգային մարմնի) աշխատանքների համակարգումը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին (ազգային մարմնին)` կատարված աշխատանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը պարբերաբար տրամադրել եռամսյակային տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

 

 

  Հավելված 
 ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 4-ի N 920-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ)

 

Ս. Մկրտչյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի 
  սպառազինությունների վերահսկման և միջազգային
  անվտանգության վարչության պետ (միջգերատեսչական
  հանձնաժողովի նախագահ)
 

Տ. Պետրոսյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմատնտեսական
  և զորաաշխատակազմի հավաքային ծրագրերի
  վարչության պետ

     

 Ա. Գևորգյան

 

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
  աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

     

Ե. Տերտերյան

 

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
  թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման
  գործակալության պետ

     

Ս. Ստեփանյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
  կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային
  գործի կազմակերպման և ընթացակարգերի հսկողության
  բաժնի պետ

     

Կ. Կարապետյան

 

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
  ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության
  վարչության մոնիթորինգի կենտրոնի տեխնածին վթարների
  հակաճառագայթային և հակաքիմիական պաշտպանության
  բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ

     

Ա. Մելքոնյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
  կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային
  գործի կազմակերպման և ընթացակարգերի հսկողության
  բաժնի ավագ մաքսային տեսուչ

     

Ս. Հովհաննիսյան

 

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիացիոն, քիմիական,
  կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության 
  պետի տեղակալ-ռադիացիոն, քիմիական, կենսաբանական 
  պաշտպանության զորքերի պետի տեղակալ, գնդապետ

     

 Է. Նանյան

 

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող

     

Ղ. Հակոբյան

 

- ՀՀ առողջապահության նախարարության պետական
  հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի
  տեղակալ

     

Գ. Ղարիբջանյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների 
  վերահսկման և միջազգային անվտանգության վարչության
  գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ խնդիրների
   բաժնի II քարտուղար (միջգերատեսչական հանձնաժողովի 
   պատասխանատու քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2019, N 1765-Ա 29.11.2019, N 920-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան