ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1616-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1616-Ն որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցության տակ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում.
ստորերկրյա ջրերից ջրօգտագործողին հատկացվող ջրառի սահմանային մեծությունների և կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) հաշվարկում: Ջրառի և ԹՍԱ-ի հաշվարկների իրականացում.
պետական ջրային կադաստրի ստորերկրյա ջրերի տեղեկատվության լիարժեքությանը, դրանց կառավարմանը և պահպանմանը նպաստելու նպատակով ստորերկրյա ջրաղբյուրների (հորատանցքեր, բնաղբյուրներ և այլն) անձնագրերի կազմում և տրամադրում.
ստորերկրյա ջրերի շահագործվող հորատանցքերի մաքրման, կոնսերվացման և լիկվիդացման, նոր հորատանցքերի հորատման, հորատանցքերի ու բնաղբյուրների գույքագրման, ինչպես նաև դրանց շահագործական պաշարների գնահատման կամ վերագնահատման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և աշխատանքների կատարում.
սանիտարական խիստ պահպանման գոտիների նախագծման համար հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում:»:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. նոյեմբերի 22
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|