Գլխավոր տեղեկություն
Номер
N 05-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.19/68(871)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
25.11.2011
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
25.11.2011
Дата вступления в силу
01.01.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

Որոշում է.

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Հավելվածը լրացնել 38.1-րդ, 70.1-րդ և 157.1-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

 

38.1.

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության
և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ

գլխավոր,
2-րդ

1

70.1.

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության
և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետ

գլխավոր,
2-րդ

2

157.1.

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության մասնագետ

առաջատար,
1-ին

1

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 39-րդ, 71-րդ, 72-րդ և 141-րդ կետերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից։

 

ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան

 

 2011 թ. նոյեմբերի 25
ք. Երևան