Գլխավոր տեղեկություն
Номер
N 1327-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2011
Дата вступления в силу
20.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1327-Ա

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների գործունեության արդյունքում առաջացած շահույթի հաշվին 184307296 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքների կողմից 2011 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարումը` հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 19
Երևան