Գլխավոր տեղեկություն
Номер
N 1204-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.09.15/22(405) Հոդ.1282
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2011
Дата вступления в силу
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1204-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 75-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգը հաստատելու մասին» N 354-Ն որոշման 1-ին կետով հաստատված` կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ջրօգտագործողները սույն կարգի համաձայն մշակված ջրօգտագործման անհատական նորմաները ներկայացնում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին` հաստատման:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 29
Երևան