ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2011 թվականի N 912-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից ռազմատնտեսական հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցությանը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 3-7-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության` Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Գ. Բադալյանինը, Տ. Պետրոսյանինը և Կ. Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Դ. Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բադալյանի՝ Բիշքեկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. սեպտեմբերի 29-ի N 912-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-7-Ը ԲԻՇՔԵԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Բադալյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության | |
Տ. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի | |
Կ. Կրիտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի | |
Դ. Վիրաբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|