ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2011 թվականի N 1591-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ պարբերությունում «Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող ստորգետնյա արխիվադարանը` 7200 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 182558530 դրամ է, մաշվածությունը` 76538432 դրամ, մնացորդային արժեքը` 106020098 դրամ, շենքը և շինությունները` 3393,3 քառ. մետր մակերեսով և 43113917 դրամ հաշվարկային արժեքով,» բառերը փոխարինել «Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող 12708 քառ. մետր մակերեսով և 542 գծամետր երկարությամբ, 218257583 դրամ սկզբնական արժեքով շենքը, շինությունները և պարիսպը, դրանց սպասարկման համար 3,377506 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը, Թբիլիսյան խճուղու 25/2 հասցեում գտնվող 62,9 քառ. մետր մակերեսով, 1430506 դրամ սկզբնական արժեքով շինությունը և դրա սպասարկման համար 0,004656 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը,» բառերով։
2. Սահմանել, որ սույն որոշումից բխող՝ պայմանագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2011 թ. նոյեմբերի 16
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|