ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1512-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 716-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 2 հավելվածի`
ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 10-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) սույն կարգի 11.1-ին կետով նախատեսված եղանակներով ստուգում իրականացնելու արդյունքում պարզվում է, որ չկա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (բացառությամբ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքերի, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, պարտադիր ապահովագրման ենթակա չէ).»,
գ. 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11.1. Հաշվառման գործողությունների իրականացման ընթացքում, բացի սույն կարգի II-VI գլուխներով նախատեսված գործողություններից, հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը համապատասխան տեղեկատվական համակարգի, «www.paap.am» էլեկտրոնային կայքի կամ առկայության դեպքում` պայմանագրի կամ կտրոնի միջոցով ստուգում է նաև հաշվառվող, վերահաշվառվող կամ հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը հաշվառման մեջ գտնվելու ժամանակահատվածում պարտադիր ապահովագրված լինելու հանգամանքը, եթե օրենքով տվյալ տրանսպորտային միջոցի համար նման ապահովագրությունը պարտադիր է (պարտադիր է եղել):»,
դ. 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի (բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) և առաջին անգամ հաշվառվող տրանսպորտային միջոցների), ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի առկայությունը» բառերը,
ե. 15-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի առկայությունը» բառերը,
զ. 17-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի, կտրոնի առկայությունը (բացառությամբ, եթե հաշվառումից հանումն իրականացվում է խոտանման հիմքով)» բառերը,
է. 27.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) N 3 հավելվածի`
ա. 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) N 4 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) N 5 հավելվածի`
ա. 1-ին կետի 6-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 2-րդ կետի 5-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
5) N 10 հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 716-Ն որոշման 3-րդ կետում «2011 թվականի նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2012 թվականի հունվարի 1-ից» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 28 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|