Գլխավոր տեղեկություն
Номер
N 194-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.10.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2011.04.11/3(20) Հոդ.10
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
15.03.2011
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.03.2011
Дата вступления в силу
21.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

15 մարտի 2011 թ.

 N 194-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու գործընթացը կազմակերպելու համար ստեղծել համապատասխան հանձնաժողով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Կ. Կարապետյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2011 թվականի մարտի 15-ի

N 194-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն (N 1 և N 2 Աղյուսակ) ու շնորհման կարգը։

2. Սույն կարգի դրույթները տարածվում են՝

1) առևտրի կազմակերպությունների՝ փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների, ոչ պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների և առևտրի կենտրոնների վրա.

2) հանրային սննդի կազմակերպությունների՝ փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող օբյեկտների (ռեստորան, բար, սրճարան) վրա։

3. Չափորոշիչներով որակի աստիճան շնորհելու նպատակն է Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտների և հանրային սննդի պատրաստման և իրացման օբյեկտների որակական տարբերակումն ու հավաստագրումը, հնարավորության ընձեռումը սպառողներին կատարելու չափելի ընտրություն և համեմատում, ինչպես նաև նպաստելու փոքր ու միջին բիզնեսի ասպարեզում ծառայությունների մատուցման շահագրգիռ կատարելագործմանը և բիզնեսի զարգացմանը, մրցակցային դաշտի կայացմանը և զբոսաշրջիկության զարգացմանը։

 

II. Որակի աստիճան ստանալու համար դիմելու կարգը և ընդհանուր պահանջները

 

4. Որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը ուղղվում է Երևանի քաղաքապետին, որին կից ներկայացվում են՝

1) պետական ռեգիստրի վկայականի պատճենը.

2) շինության կամ տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որով հավաստվում է գործառնական նշանակության համապատասխանությունը.

3) գործունեության իրականացման ընթացքում անհրաժեշտ թույլտվությունների պատճենները.

4) գործունեության համապատասխանության սերտիֆիկատի պատճենը (հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում)։

5. Կազմակերպությանը որակի աստիճան շնորհելիս դիտարկվում են՝

1) առևտրի ոլորտի կազմակերպությունների դեպքում՝

ա. շենքերը, շինությունները, տարածքները.

բ. ապրանքների տեսականին.

գ. սպասարկումը.

դ. սպասարկող անձնակազմը.

ե. առևտրի սրահը և օժանդակ սենքերը.

զ. կահավորումը և ձևավորումը.

է. տեխնիկական հագեցվածությունը.

ը. լրացուցիչ ծառայությունները։

2) Հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում՝

ա. շենքերը, շինությունները, տարածքները.

բ. ծառայությունները.

գ. սպասարկող անձնակազմը.

դ. սրահը և առանձնասենյակները.

ե. կահավորումը և ձևավորումը.

զ. տեխնիկական հագեցվածությունը.

է. սպասքը.

ը. ուտեստների տեսականին։

 

III. Որակավորման ընթացակարգը

 

6. Որակի աստիճանները երկուսն են՝ «Որակի բարձրագույն աստիճան» և «Որակի առաջին աստիճան»։

7. Որակի աստիճանը շնորհվում է 2 տարի ժամկետով։

8. Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտներին, առևտրի կենտրոններին, հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններին (ռեստորան, բար, սրճարան) որակի աստիճանի շնորհումը կատարվում է դրանց վերաբերող չափորոշիչներին տրված բալային արժեքների հանրագումարով (N 3 Աղյուսակ):

9. Որակի աստիճան ստանալու համար ներկայացված դիմումի քննարկման ժամկետն է 30 օր։

 

Չափորոշիչներ

 

առևտրի ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների

 

  Աղյուսակ N 1

N

Չափորոշիչ

Առևտրի կենտրոն

Պարենային ապրանքների առևտրի օբյեկտ

Ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտ

1.

ՀՀ կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակ՝ լուսային ձևավորման տարրերով.

0-3

0-3

0-3

2.

Կազմակերպության կողմից տնօրինվող և (կամ) հարակից տարածքի լուսավորություն, բարեկարգ, կանաչապատ վիճակ.

0-3

0-3

0-3

3.

Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի արտաքին ձևավորում, նրբաճաշակ գեղազարդային տարրերի օգտագործում.

0-3

0-3

0-3

4.

Սրահ(ներ)ի ներքին ձևավորում, ինքնատիպ գեղազարդային տարրերի օգտագործում (ջահեր, վարագույրներ և այլն).

0-3

0-3

0-3

5.

Օժանդակ շինությունների և սենքերի՝ այդ թվում սանհանգույցի, առկայություն.

0-3

0-3

0-3

6.

Երեկոյան ժամերին հարակից տարածքի լուսավորում.

0-3

0-3

0-3

7.

Հաշմանդամներին սպասարկելու համար մատչելիության ապահովում՝ թեքամուտքեր, սրահում սայլակների շրջադարձ կատարելու հնարավորություն և այլն.

0-3

0-3

0-3

8.

Հանրային սննդի, զվարճանքի, հանգստի, կենցաղային և առաջին բուժօգնության վճարովի կամ անվճար ծառայությունների ու դրանց համար առանձնացված մասերի առկայություն.

0-3

x

x

9.

Օդափոխության, օդալավորակման համակարգի առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և պահպանման հնարավորություն.

0-3

0-3

0-3

10.

Ապրանքացուցակի և (կամ) ուղեցույցի առկայություն.

0-3

0-3

0-3

11.

Կազմակերպության կնիքով կնքված կամ պաշտոնատար անձի կողմից ստորագրված, օրենսդրության պահանջները բավարարող գնապիտակի առկայություն՝ կազմակերպության խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային նշանով), հայերեն և որևէ օտար լեզվով.

0-3

0-3

0-3

12.

Տպագիր գովազդի՝ բուկլետների և այլն, առկայություն.

0-3

0-3

0-3

13.

Կիսապատրաստվածքների ու պատրաստի ուտեստների վաճառք (մսեղենից, ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից, ալրային, քաղցր և այլն).

0-3

0-3

x

14.

Դիետիկ սննդամթերքի առկայություն.

0-3

0-3

x

15.

Սպասարկող անձնակազմի թվաքանակի համապատասխանությունը սպասարկման հնարավորությունների առավելագույն ծավալին.

0-3

0-3

0-3

16.

Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը, որակը, համանմանությունը կամ նպատակային տարբերակվածությունը, արտահագուստի վրա կազմակերպության խորհրդանիշի առկայությունը.

0-3

0-3

0-3

17.

Սպասարկող անձնակազմի՝ հայերեն լեզվի պատշաճ տիրապետումը և օտար լեզվի իմացությունը.

0-3

0-3

0-3

18.

Բարձրակարգ սպասարկում՝ վաճառվող ապրանքների տեսականու և գների, պատվերների ընդունման և ապրանքների հանձման ժամկետի վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվության տրամադրում.

0-3

0-3

0-3

19.

Բարձրախոսով վաճառասրահում ապրանքների տեսականու վերաբերյալ տեղեկատվության հաղորդում.

0-3

x

x

20.

Անկանխիկ վճարման հնարավորություն և զեղչերի ու կուտակային քարտերի կիրառում.

0-3

0-3

0-3

21.

Հսկիչ կշեռքի առկայություն.

0-3

0-3

x

22.

Չափափորձարկում պահանջող ապրանքների համար չափափորձարկման հնարավորություն՝ խցիկներ, սարքեր.

0-3

x

0-3

23.

Պատվերների ընդունման և ապրանքների առաքման իրականացում.

0-3

0-3

0-3

24.

Սպառողների անձնական իրերի՝ պայուսակների և այլն, երաշխավորված պահպանում.

0-3

0-3

0-3

25.

Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի կանչի ապահովում.

0-3

0-3

0-3

26.

Ելումուտի հոսքը ապահովող լրացուցիչ մուտքի առկայություն.

0-3

0-3

0-3

27.

Ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված վճարովի կամ անվճար ավտոկայանատեղերի առկայություն.

0-3

0-3

0-3

28.

Սանիտարական (այդ թվում՝ սարքերից և սարքավորումներից առաջացող աղմուկի թույլատրելի չափի), տեխնոլոգիական, հակահրդեհային, շինարարական և էլեկտրաանվտանգության նորմերի ու կանոնների պահպանման աստիճանը.

0-3

0-3

0-3

29.

Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը ապահովող, այդ թվում՝ տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման, ռադիոհեռախոսային միջոցների առկայություն.

0-3

0-3

0-3

30.

Լրացուցիչ տեխնիկական միջոցների՝ ինքնաշխատ դռներ, վերելակ, շարժասանդուղք, տեսա և ձայնավերարտադրող և այլ սարքեր, առկայություն.

0-3

0-3

0-3

Առավելագույն բալերի հանրագումարը

90

81

75

Չափորոշիչներ

 

հանրային սննդի ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների

 

Աղյուսակ N 2

 

Չափորոշիչ

Ռեստորան

Բար

Սրճարան

1.

ՀՀ կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակ՝ սովորական կամ լուսային ձևավորման տարրերով.

0-3

0-3

0-3

2.

Կազմակերպության կողմից տնօրինվող և (կամ) հարակից տարածքի լուսավորություն, բարեկարգ, կանաչապատ վիճակ.

0-3

0-3

0-3

3.

Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի արտաքին ձևավորում, նրբաճաշակ գեղազարդային տարրերի օգտագործում.

0-3

0-3

0-3

4.

Մեկից ավելի սրահների և առանձնասենյակների առկայություն.

0-3

0-3

0-3

5.

Օժանդակ շինությունների և սենքերի, այդ թվում՝ սանհանգույցի առկայություն.

0-3

0-3

0-3

6.

Սրահ(ներ)ի և (կամ) առանձնասենյակների ներքին ձևավորում, ինքնատիպ գեղազարդային տարրերի օգտագործում (ջահեր, վարագույրներ և այլն).

0-3

0-3

0-3

7.

Սրահում և (կամ) նախասրահում կանգնակ(ներ)ի առկայություն.

0-3

0-3

0-3

8.

Պարահրապարակի և (կամ) բեմահարթակի առկայություն.

0-3

0-3

0-3

9.

Հանգստի և նյութատեխնիկական հագեցվածությամբ ուրախ ժամանցի կազմակերպման ծառայությունների մատուցում.

0-3

x

0-3

10.

Օդափոխության, օդալավորակման համակարգի առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և պահպանման հնարավորություն.

0-3

0-3

0-3

11.

Կահույքի որակը, միատեսակությունը կամ բազմազանությունը, փափուկ կամ հիգիենիկ ծածկով աթոռների, բազկաթոռների, բազմոցների և այլ՝ ինտերիերին համապատասխան առավելագույն հարմարավետությունը ապահովող կահույքի առկայությունը.

0-3

0-3

0-3

12.

Սպասքի քանակը և տեսակները, գեղարվեստական ձևավորումը (մետաղե, մելքիորե, նորարծաթի, չժանգոտող պողպատից, ապակյա, փայտյա, խեցե, ճենապակյա կամ հախճապակյա, մեկանգամյա օգտագործման և այլն) ու դրանց համապատասխանությունը թեմատիկ և ազգային խոհանոցներին, մատուցվող ուտեստներին .

0-3

0-3

0-3

13.

Սփռոց սպիտակ և (կամ) գունավոր, և (կամ) սփռոց ֆիրմային և (կամ) կտորե անհատական անձեռոցիկներ.

0-3

0-3

0-3

14.

Գնացուցակի և (կամ) ճաշացուցակի առկայությունը, կազմակերպության խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային նշանով), հայերեն և որևէ օտար լեզվով, շապիկը կաշվից, կավճապատ թղթից, ստվարաթղթից և այլն.

0-3

0-3

0-3

15.

Տպագիր գովազդի՝ հրավիրատոմսերի, բուկլետների և այլն, առկայություն.

0-3

0-3

0-3

16.

Ինքնատիպ, նրբաճաշակ, պատվիրված և ֆիրմային կերակրատեսակների ու խմիչքների, այդ թվում՝ ազգային ճաշատեսակների ու խոհարարական արտադրանքի բոլոր հիմնական արտադրատեսակների բազմազան տեսականին.

0-3

0-3

0-3

17.

Արդյունաբերական արտադրության խոհարարական արտադրանքի, համեմունքների, սոուսների, մարինադների, մրգերի, անուշեղենի, աղանդերների, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, կոկտեյլների, գրոգի, պունշի, ծխախոտի արտադրանքի, մրգային և հանքային ջրերի լայն տեսականին.

0-3

0-3

0-3

18.

Կիսապատրաստվածքների վաճառք (մսեղենից, ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից, ալրային, քաղցր և այլն).

0-3

x

x

19.

Սպառողների հատուկ ցանկությունների կատարում՝ սպառողին ի տես կերակրատեսակների և ըմպելիքների (կոկտեյլներ, գրոգ, պունշ և այլ) պատրաստման առումով.

0-3

0-3

0-3

20.

Լրակազմված սննդի՝ նախաճաշեր, ճաշեր, ընթրիքներ, տոնական և (կամ) աղանդերային սեղանների և այլն, պատվիրելու հնարավորություն.

0-3

0-3

0-3

21.

Դիետիկ ճաշատեսակների առկայություն.

0-3

x

x

22.

Սպասարկում (ինքնասպասարկում) մատուցողներով, խոհարարներով, բարմեններով, սրահի վարիչներով, որոնք ունեն համապատասխան կրթություն և անցել են մասնագիտական պատրաստվածություն.

0-3

0-3

0-3

23.

Սպասարկող անձնակազմի թվաքանակի համապատասխանությունը սպասարկման հնարավորությունների առավելագույն ծավալին.

0-3

0-3

0-3

24.

Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը, որակը, համանմանությունը կամ նպատակային տարբերակվածությունը, արտահագուստի վրա կազմակերպության խորհրդանիշի առկայությունը,

0-3

0-3

0-3

25.

Սպասարկող անձնակազմի՝ հայերեն լեզվին պատշաճ տիրապետումը, օտար լեզվի իմացությունը.

0-3

0-3

0-3

26.

Անկանխիկ վճարման հնարավորություն (կրեդիտ քարտերով, ճամփորդական չեկերով և այլն).

0-3

0-3

0-3

27.

Երաժշտության առկայությունը և տեսակները, հնչեցման ձևերը՝ նվագարկիչներ, վոկալ-գործիքային համույթներ, մեներգիչների ելույթներ և այլն, ձայնամեկուսացման առկայությունը.

0-3

0-3

0-3

28.

Խոհարարական և հրուշակեղենի արտադրանքի առաքման և օբյեկտից դուրս սպասարկման իրականացում.

0-3

x

x

29.

Տեղերի ամրագրման պատվերների ընդունում

0-3

0-3

0-3

30.

Թերթերի, ամսագրերի, սեղանի խաղերի, ավտոմատ խաղերի և բիլիարդի տրամադրում.

0-3

0-3

0-3

31.

Ֆիրմային նշանների, ծաղիկների և հուշանվերների վաճառք.

0-3

0-3

0-3

32.

Օծանելիքի և այլ հիգիենիկ պարագաների տրամադրում, կոշիկներ մաքրելու պարագաների և նման ծառայությունների մատուցում.

0-3

0-3

0-3

33.

Սանհանգույցում թղթե անձեռոցիկների և չորացման սարքերի առկայություն.

0-3

0-3

0-3

34.

Սպառողի պատվերով՝ սպասարկումից հետո, ավելացած ճաշատեսակների և արտադրատեսակների մնացորդի փաթեթավորված տրամադրում.

0-3

0-3

0-3

35.

Սպառողների անձնական իրերի՝ վերնազգեստների, պայուսակների և այլն, երաշխավորված պահպանում.

0-3

0-3

0-3

36.

Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի կանչի ապահովում.

0-3

0-3

0-3

37.

Սպառողների միաժամանակյա ելումուտի հոսքը ապահովող լրացուցիչ մուտքի և աստիճանների, հարմարավետ մատուցային և հետիոտնային ճանապարհների, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակի առկայություն.

0-3

0-3

0-3

38.

Հաշմանդամներին սպասարկելու համար մատչելիության ապահովում՝ թեքամուտքեր, սրահում սայլակների շրջադարձ կատարելու հնարավորություն և այլն.

0-3

0-3

0-3

39.

Ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված վճարովի և անվճար ավտոկայանատեղերի առկայություն.

0-3

0-3

0-3

40.

Սանիտարական, տեխնոլոգիական, հակահրդեհային, շինարարական և էլեկտրաանվտանգության նորմերի ու կանոնների պահպանման աստիճանը.

0-3

0-3

0-3

41.

Կազմակերպություններում վթարային ելքերի, աստիճանների, վթարային իրավիճակի ժամանակ գործողությունների մասին հրահանգի, հրդեհի ազդարարման համակարգի և հրդեհից պաշտպանվելու միջոցների առկայություն.

0-3

0-3

0-3

42.

Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը ապահովող տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման, ռադիոհեռախոսային միջոցների, վերելակի, շարժասանդուղքի ինքնաշխատ դռների առկայություն.

0-3

0-3

0-3

43.

Ծխելու և (կամ) չծխելու համար առանձնացված տարածքի առկայություն

0-3

0-3

0-3

Առավելագույն բալերի հանրագումարը

129

117

120

(Աղյուսակը լրաց., փոփ. 13.09.11 N 302-Ն)

Աղյուսակ N 3

 

Բալային միջակայք

Որակավորման դասը

Առևտրի ոլորտի կազմակերպություններ

Հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններ

Առևտրի կենտրոն

Պարենային ապրանքների առևտրի օբյեկտ

Ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտ

Ռեստորան

Բար

Սրճարան

Որակի բարձրագույն աստիճան

86-90 բալ ներառյալ

77-81 բալ ներառյալ

71-75 բալ ներառյալ

125-129 բալ
ներառյալ

113-117 բալ ներառյալ

116-120 բալ
ներառյալ

Որակի առաջին աստիճան

81-85 բալ ներառյալ

72-76 բալ ներառյալ

66-70 բալ ներառյալ

120-124 բալ ներառյալ

108-112 բալ
ներառյալ

111-115 բալ ներառյալ

(Աղյուսակը խմբ. 13.09.11 N 302-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2011, N 302-Ն 08.10.2011, N 194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան