Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 220-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.10.03/23(406) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.08.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 օգոստոսի 2011 թ.

 թիվ 220-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎԵՏԻՔ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 689 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի օգոստոսի 10-ի արձանագրություն թիվ 36) և հաշվի առնելով Ավետիք Սարգսյանի՝ ք. Երևան, Արշակունյաց 15 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 689 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2011 թվականի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Ավետիք Սարգսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 689 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ավետիք Սարգսյանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) բնակության (հասցե՝ Նաիրիի շրջան, գյուղ Մրգաշեն) վայր ուղարկելու օրվան հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. օգոստոսի 19
Երևան