Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 92-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2007.03.14/6(39) Հոդ.12
Принят
Էրեբունի թաղային համայնքի ավագանի
Дата принятия
19.12.2006
Подписан
Էրեբունի համայնքի թաղապետ
Дата подписания
19.12.2006
Дата вступления в силу
24.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Էրեբունի թաղային համայնքի ավագանի


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 92-Ն

քաղ. Երևան

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներով, Երևանի քաղաքապետի 2006 թ. ապրիլի 27-ի թիվ 640-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Էրեբունի թաղային համայնքի ավագանին որոշում է`

Համայնքի տարածքում 2007 թ. հունվարի 1-ից սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

1.1 Հիմնական օբյեկտների համար.

ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 75000 դրամ.

բ) «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար.

- 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150000 դրամ.

- 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 250000 դրամ.

- 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 350000 դրամ:

1.2 Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար.

ա) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15000 դրամ.

բ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով.

2.1 չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա օբյեկտի) ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 15000 դրամ.

2.2 բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 2.1 ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով.

2.3 նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25000 դրամ:

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության մասին.

(4-րդ կետը խմբ. 09.07.07 թիվ 50-Ն)

4.1 հիմնական շինությունների ներսում.

- ծխախոտի վաճառք, իրացում կազմակերպելու համար՝ 5000 դրամ.

- ոգելից խմիչքի վաճառք, իրացում կազմակերպելու համար՝ 7500 դրամ.

- ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառք, իրացում կազմակերպելու համար՝ 12500 դրամ.

(4.1 կետը լրաց. 09.07.07 թիվ 50-Ն)

4.2 ոչ հիմնական շինությունների ներսում.

- ծխախոտի վաճառք, իրացում կազմակերպելու համար՝ 3000 դրամ.

- ոգելից խմիչքի վաճառք, իրացում կազմակերպելու համար՝ 6000 դրամ.

- ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառք, իրացում կազմակերպելու համար՝ 9000 դրամ:

(4.2 կետը լրաց. 09.07.07 թիվ 50-Ն)

5. Համայնքի տարածքում

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքունչյուր օրվա համար` 400 դրամ.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 300.000 դրամ:

(5-րդ կետը խմբ. 09.07.07 թիվ 50-Ն)

5.1 գյուղատնտեսական մթերքի վաճառքի յուրաքանչյուր օրվա թույլտվության համար՝ 400 դրամ.

5.2 այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 45000 դրամ:

6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) առևտրի օբյեկտների համար` 50.000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 150.000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար` 500.000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար` 1.000.000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 500.000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 150.000 դրամ:

(6-րդ կետը խմբ. 09.07.07 թիվ 50-Ն)

6.1 բաղնիքների (սաունաների) աշխատանքի ընթացիկ տարվա թույլտվության համար՝ 150000 դրամ.

6.2 հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների աշխատանքի ընթացիկ տարվա թույլտվության համար՝ 170000 դրամ:

7. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է.

7.1 ալկոհոլային (սպիրտի պարունակությունը՝ մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ.

7.2 թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը՝ 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդող արտաքին գովազդի համար՝ 3000 դրամ.

7.3 արտաքին գովազդի համար՝ 1000 դրամ.

7.4 դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ:

8. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար՝ 1000 դրամ:

9. Թույլատրել համայնքի ղեկավարին.

9.1 որոշման 4-րդ կետով սահմանված տեղական տուրքը գանձել նաև կիսամյակային և տարեկան պարբերականությամբ:

9.2 որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված տեղական տուրքը գանձել նաև ամսական պարբերականությամբ:

10. Համայնքի տարածքում 2007 թ. հունվարի 1-ից սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

10.1 շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 30000 դրամ.

10.2 համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար յուրաքանչյուր մասնակցից վճար՝ ապրանքի մեկնարկային գնի 1%-ի չափով:

 

Համայնքի ղեկավար՝

Մ. Սեդրակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.07.2007, թիվ 50-Ն 10.08.2007, թիվ 92-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան